ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի — Sputnik. «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հեռուստամարաթոն 2017-ի ընթացքում Երևանի ժամանակով ժամը 09.50-ի դրությամբ հավաքվել է 12 505 456 դոլար։
Հեռուստամարաթոն այս տարվա թեման է «Բերքառատ Արցախ»։
Հավքված գումարն ուղղվելու է երկու խոշոր ծրագրի. Արցախի տարածքում կիրականացվի խորքային հորերի հորատում ու նոր ոռոգման ցանցի կառուցում, նաև՝ Արցախում կտեղակայվեն արևային էներգետիկ կայաններ։