Որտեղից է հայտնվել ոսկին

Գրանադայի համալսարանի երկրաբանները եկել են այն եզրահանգման, որ ոսկին Երկրի մակերևույթ է բարձրացել ավելի քան 70 կմ խորությունից:

Ինչպես ներկայացնում է Life.ru-ն, գիտնականներն ընդգծել են, որ ոսկին, ամենայն հավանականությամբ, ձևավորվել է երկրակեղևի ստորին շերտերում, իսկ ավելի ուշ դեպի վեր է մղվել:

Միևնուն ժամանակ մասնագետերը նշում են, որ երկրակեղևի և հողի ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացություն անել Երկրի կառուցվածքի ոչ բավարար ուսումնասիրման մասին, քանի որ հողի վերին և ստորին շերտերը կարող են նախկին պես մեծ քանակությամբ ոսկի պարունակել, որը հասանելի չէ արդյունահանման համար:

Ուսումնասիրություններն իրականացվել են միայն Հարավային Ամերիկայի հանքավայրերի մի մասում, սակայն չի բացառվում, որ ոսկու մեծ քանակություն կարող է պարունակվել նաև այլ հայտնի հանքավայրեում:

Աղբյուրը՝ 1in.am