Իսպանական Մալյորկա քաղաքում ավարտվեց ՖԻԴԵ-ի «Գրան պրիի» վերջին՝ չորրորդ փուլի մրցաշարը, որի հաղթող ճանաչվեց հայ շախմատիստը։
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի — Sputnik. Այսօր տեղի ունեցան ՖԻԴԵ-ի «Գրան պրիի» վերջին տուրի պարտիաները: Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սև խաղաքարերով մրցեց Հիկարու Նակամուրայի հետ, և 2 զինվորի առավելություն ունեցող մրցակցի հետ պարտիան ավարտեց ոչ-ոքի արդյունքով:
Խաղից հետո Արոնյանը վաստակեց 5.5 միավոր: Նույնքան միավոր ուներ նաև ռուս շախմատիստ Դմիտրի Յակովենկոն, սակայն հայ գրոսմայստերի լրացուցիչ գործակիցներն ավելի բարձր էին, ինչը թույլ տվեց մրցաշարի հաղթող ճանաչել հենց նրան:
Գրան Պրիի 4-րդ փուլի ընդհանուր հաշվարկով 1-ին և 2-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստները հավակնորդների մրցաշարին մասնակցելու իրավունք կստանան:
Նշենք, որ այս տարի Արոնյանը երկրորդ անգամ նվաճեց շախմատի աշխարհի գավաթը։
Read more: https://armeniasputnik.am/sport/20171125/9585043/kecce-mer-chempiony-aronyany-hertakan-mrcashari-haxtox-janachvec.html