22 Հոկտեմբերի 2020թ. 10:15

Երևանում ընթացել է «Ատոմային էներգետիկան և դրա դերն աշխարհում անածխածնային էներգետիկ հավասարակշռության ապահովման գործում» սեմինարը

Արմինֆո. Նոյեմբերի 24-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում փորձագետները պատմել են ատոմային էներգետիկայի անվտանգության և ամբողջ աշխարհում անածխածնային էներգետիկ հաասարակշռության ապահովման գործում վերջինիս դերի մասին: Միջոցառումը կազմակերպվել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի կողմից՝ ատոմային էներգետիկայի ոլորտում Ռուսաստանի և Հայաստանի համագործակցության շրջանակներում:

Հայաստանն ընդգրկված է երկրների ցուցակում, որոնք ստորագրել և վավերացրել են Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի շրջանակներում ընդունված Փարիզյան համաձայնագիրը: Այն կարգավորում է մթնոլորտում ածխաթթվային գազի նվազեցմանն ուղղված միջոցները և ենթադրում, որ Հայաստանն ակտիվ մասնակցություն կունենա մոլորակի վրա միջին գլոբալ ջերմաստիճանի աճի զսպմանը: Ներկայումս երկրի էլեկտրաէներգիայի ավելի քան 40%-ն արտադրվում է ածխաջրածինների այրման հաշվին, ինչի հետևանքով մթնոլորտ է արտանետվում մեծ քանակությամբ աշխաթթվային գազ: Սեմինարի մասնակիցները քննարկել են, թե ինչպես ատոմային էներգետիկան կարող է ազդել էկոլոգիական իրավիճակի բարելավման վրա:

ՄԻՖԻ Ազգային հետազոտական միջուկային համալսարանի միջազգային կրթության և համագործակցության բաժնի ղեկավար Ալեքսանդր Նահաբովի խոսքով, ապահովել ցանկացած պետության կայուն զարգացումը՝ միաժամանակ  պահպանելով էկոլոգիական իրավիճակը, կարելի է միայն էներգիայի աղբյուրների օգտագործման հաշվին, որոնք նվազագույն ազդեցություն ունեն շրջակա միջավայրի վրա, առաջին հերթին՝ թունավոր նյութերի և ածխաթթվային գազի նվազագույն արտանետումների հաշվին:

«Ներկայումս աշխարհում էլեկտրաէներգիայի մոտ երկու երրորդն արտադրվում է՝ ածուխի, գազի և նավթի այրման հաշվին, մթնոլորտ են արտանետվում հսկայական քանականությամբ թունավոր նյութեր: Եթե էլեկտրաէներգիայի պահանջարկի ավելացման դեպքում պահպանվի դրա արտադրության կառուցվածքը, էկոլոգիական իրավիճակը կարող է կրիտիկական դառնալ: Աշխարհի շատ երկրներ արդեն կառուցում են արևի, քամու, ջրի էներգիան և ատոմի էներգիան օգտագործող կայաններ: Ըստ որում, ատոմային էներգետիկան չունի այլընտրանք՝ որպես բազային ծանրաբեռնվածության աղբյուրը: ԱԷԿ-ում էլեկտրաքներգիայի արտադրությունը կախված չէ օրվա ժամանակից կամ կլիմայական ու աշխարհագրական պայմաններից: Այդ պատճառով հենց ատոմային էներգետիկան է անածխածնային էներգետիկ հավասարակշռության հիմքը, ինչն անհրաժեշտ է ձևավորել՝ անածխածնային գեներացիայի այլ տեսակների հետ համադրությամբ: Այդպիսով՝ ցանկացած երկիր կկարողանա ապահովել տնտեսության զարգացումը՝ միաժամանակ իր ներդրումն ունենալով մեր մոլորակի վրա էկոլոգիական իրավիճակի բարելավման գործում»,- նշում է Նահաբովը:

Սեմինարի մասնակիցները քննարկել են նաև ժամանակակից ատոմկային էլեկտրակայանների անվտանգությունը: Այսօր ԱԷԿ-ում տեղադրված են անվտանգության ակտիվ և պասսիվ համակարգեր, որոնք գործնականում զրոյացնում են կայանների շահագործման բացասական հետևանքների հնարավորությունները: «Միջուկային էներգաբլոկը պատրաստ է արձագանքելու աշխատանքի ցանկացած խախտման, ինչ էլ լինի դրա պատճառը՝ ներքին անցանկալի գործընթացներ կամ արտաքին ագրեսիվ ներգործություն, և կանգնեցնել ռեակտորը՝ ապահովելով դրա հուսալի սառեցումը: Այս ամենը ժամանակակից ԱԷԿ-ները դարձնում է էներգիայի ամենանվտանգ և հուսալի աղբյուրներից մեկը»,- ասել է Սանկտ Պետերբուրգի պոլիտեխնիկական համալսարանի ինժեներային ռադիոէկլոգիայի և ռադիոքիմիական տեխնոլոգիայի ամբիոնի ավագ դասախոս Անդրեյ Ակատովը:

«Մեծամորի ԱԷԿ-ում էկոլոգիական իրավիճակի մշտական դիտարկում է կատարվում, ինչի արդյունքւոմ կարող ենք ասել, որ կայանն անվտանգ է՝ ինչպես վերջինիս աշխատակիղների, այնպես էլ բնակչության համար: Ատոմակայանն ապահովել է անցած տարի Հայաստանում արտադրված ողջ էլեկտրաէներգիայի շուրջ 40%-ը»,- նշել է ԱԷԿ փոխտնօրեն Գերա Սևիկյանը:

«Ռոսատոմ» պետական կոպրորացիան միավորում է ավելի քան 350 ձեռարկություն և գիտական հաստատություն, այդ թվում` Ռուսաստանի ատոմային ճյուղի բոլոր քաղաքացիական ընկերությունները, գիտահետազոտական կենտրոններն ու աշխարհում միակ ատոմային նավատորմը: «Ռոսատոմն» առաջատար դիրք է զբաղեցնում միջուկային տեխնոլոգիաների համաշխարհային շուկայում և իրականացնում է Ռուսաստանում 8 էներգաբլոկերի և արտասահմանում 34 էներգաբլոկերի շինարարությունը: «Ռոսատոմը» Հայաստանի գործընկերն է Մեծամորի ԱԷԿ արդիականացման նախագծում և կայանն ապահովում է միջուկային վառելիքով:

Ալեքսանդր Ավանեսով