22 Սեպտեմբերի 2023թ. 6:20

Ռուսաստանի դեսպան. Հուսով ենք` Հայաստանը կարող է դառնալ հենց այն «համագործակցության կամուրջը՚ ԵՄ և ԵԱՏՄ միջև, Արևմուտքի և Արևելքի միջև

Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի հարցազրույցն «ԱրմԻնֆո՚ լրատվական գործակալության հետ:

Պ-ն դեսպան, այս տարի Հայաստանն ու Ռուսաստանը նշեցին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Ինչպե՞ս եք գնահատում երկու երկրների համագործակցության ձեռքբերումներն անցած քառորդ դարում, և ի՞նչ նոր ուղղություններով նրանք կարող են փոխգործակցություն սկսել:

Անցած քառորդ դարում Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները զարգացել են բարեկամության և փոխգործակցության պատմական ավանդույթների հիման վրա և ընդհանուր ջանքերով դրանք հասցվել են դաշնակցային փոխգործակցության մակարդակի: Ռուսաստանն ու Հայաստանը եվրասիական ինտեգրացիոն գործընթացների ակտիվ մասնակից են, պատկառելի ավանդ են ներդնում ՀԱՊԿ գծով փոխգործակցության ամրապնդման գործում: Ռուս-հայկական հարաբերությունների իրավական հիմքն ընդունված է համարել 1997 թվականի օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության շուրջ պայմանագիրը: Ընդ որում, հայ-ռուսական կապերի հաջորդ շրջադարձային պահը կարելի է առանձնացնել 2013 թվականի սեպտեմբերի 4-ը, երբ Հայաստանի ղեկավարությունը որոշում կայացրեց միանալ ԵԱՏՄ-ին` 2015 թ. հունվարին այդ ինտեգրացիոն միավորմանը հանրապետության անդամակցությամբ: ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո երկկողմ փոխգործակցությունը ստացավ թարմ ուժերի ներհոս, նախանշվեցին համագնործակցության այլընտրանքային ուղենիշներ: Ռուսաստանի արտգործնախպարար Ս.Լավրովը 2016 թվականին այսպես է բնորոշել մեր հարաբերությունները. «Հայաստանը Ռուսաստանի Դաշնության գլխավոր գործընկերն է ԱՊՀ տարածքում՚:

Կարծում ենք, որ Հայաստանի հետ դաշնակցային փոխգործակցության ներուժը բավականին մեծ է, այն ունի ընդլայնման մեծ հեռանկարներ այնպիսի բնագավառներում, ինչպես` էներգետիկան, տիեզերքի հետազոտությունները, գյույատնտեսությունը, զբոսաշրջությունը և այլն: Սակայն այդ ամենն, իմ կարծիքով, քիչ է: Հեռանկարում Հայաստանը պետք է արժանի տեղ զբաղեցնի Ռուսաստանի և ԵԱՏՄ երկրների շուկայում բարձրտեխնոլոգիական արտադրանքի արտահանման գծով, այն տեղը, որը նա ժամանակին զբաղեցնում էր ԽՍՀՄ շրջանում: Ուստի այժմ մենք պետք է շեշտադրում կատարենք հենց այն ճյուղերի զարգացմանը, որոնք կարող են բացահայտել Հայաստանի ողջ մարդկային, գիտատեխնիկական, մտավոր ներուժը: Խոսքը վերաբերում է և տեղեկատվահաղորդակցային տեխնոլոգիաներին, և ՏՏ ոլորտին, և գիտական հետզոտություններին, և բժշկությանը: Կարևոր է, որպեսզի այդ բնագավառների մասնագետները չհեռանան երկրից, այլ, հակառակը` գան այստեղ աշխատելու:

Նոյեմբերին ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովում նախատեսվում է Հայաստանի և Եվրամիության միջև շրջանակային համաձայնագրի ստորագրում: Որպես Հայաստանի դաշնակից` Ռուսաստանն ինչպե՞ս է վերաբերվում այդ համաձայնագրի ստորագրմանը, արդյո՞ք այդ համաձայնագիրը կարող է ինչ-որ խոչընդոտներ ստեղծել ԵԱՏՄ գործընկերների հետ հարաբերություններում:

Պետք է ելնել այն հանգամանքից, որ Հայաստանն ինքնիշխան երկիր է և իրավունք ունի մասնակցել ցանկացած պայմանագրի և միավորման, որը չի հակասում ավելի վաղ նրա ստանձնած պարտավորություններին: Ընդ որում, Եվրամիությունն ի զորու չէ փոխարինել Ռուսաստանին Հայաստանի համար անվտանգության երաշխիքների ապահովման գործում: ԵՄ-ն ինքն է կախված ՆԱՏՕ-ից` այդ առումով: Եվրամիության և Հայաստանի միջև համապարփակ և խորացված գործընկերության շուրջ համաձայնագիրը, որը պատրաստվում են ստորագրել, չի ներառում Հայաստանին ինչ-որ տնտեսական և առևտրային արտոնությունների տրամադրամ վերաբերյալ ԵՄ լրացույցիչ պարտավորությունների` արդեն եղածներից զատ, քանի որ տվյալ պահին գոյություն ունի ԵՄ-ՀՀ առևտրում առավել բարենպաստման ռեժիմ, և գործում է GSP+ արտոնությունների համակարգ:

ԵՄ հետ համաձայնագրի տեքստում նշվում է, որ դրա հոդվածները չեն հակասում այլ կազմակերպությունների, ներառյալ ԵԱՏՄ, հանդեպ Հայաստանի ստանձնած պարտավորություններին:

Շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանը կարող է դառնալ կամուրջ Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև: Արդյո՞ք հնարավոր է համագործակցության նման ձևաչափ, և, եթե այո, ապա ի՞նչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել այդ ուղղությամբ:

Հայաստանն, անշուշտ, ունի եզակի աշխարհաքաղաքական դիրք` գտնվելով Արևելքի և Արևմուտքի միջև ճանապարհների քառուղում: Ուստի հասկանալի է այն տրամադրվածությունը, որպեսզի մի կողմից հարաբերություններ կառուցվեն Ռուսաստանի, իսկ մյուս կողմից զարգացվեն հարաբերություններն այլ երկրների և միջազգային կազմակերպությունների հետ: Դա վերաբերում է նաև ԵԱՏՄ և Եվրամիության միջև հարաբերություններին, որոնցից առաջինի անդամ է Հայաստանը, իսկ երկրորդի հետ ստորագրում է համաձայնագիր: Այդ առումով մենք լիահույս ենք, որ «և` և՚ բանաձևը կարող է փոխարինել Արևմուտքի նախկին «կամ` կամ՚ մոտեցմանը: Դժբախտաբար, մինչև վերջին ժամանակները Բրյուսելի քաղաքականությունը ցույց է տվել, որ նա համաձայն չէ Արևելքի և Արևմուտքի բնականոն և փոխշահավետ գործընկերության: Ուկրաինայի ճակատագիրը, որը նույնպես փորձում էր իր մեջ միավորել այդ երկու վեկտորները, ակնհնայտորեն դա ցույց տվեց:

Մնում է հուսալ, որ ԵՄ ղեկավարության նման մոտեցումը կփոխվի, և Հայաստանը կարող է դառնալ հենց այն «համագործակցության կամուրջը՚ ԵՄ և ԵԱՏՄ միջև, Արևմուտքի և Արևելքի միջև, որի մասին այդքան շատ են խոսում:

Արդյո՞ք կարող է Ղազախստանի և Ղրղըզստանի միջև ծագած լարվածությունը անդրադառնալ ԵԱՏՄ հետագա գործունեության վրա:

Համոզված եմ, որ առաջիկայում երկու պետությունները կհասնեն հարաբերությունների նոր կառուցողական ձևաչափի` ավելի գործնական և իրավական հիմքի վրա: Նոր կազմակերպության շրջանակում հարաբերությունների կառուցման գործընթացը, իսկ Եվրասիական տնտեսական միութնյունն առայժմ 3 տարեկան էլ չկա, միշտ դյուրին գործ չէ: Նման հարաբերությունները, դժբախտաբար, հազվադեպ չեն ոչ միայն նշված երկու պետությունների միջև, այլև ողջ հետխորհրդային տարածությունում, քանի որ շուկաներում մրցակցությունը նպաստում է կոնֆլիկտային իրավիճակների առաջացմանը: Համանման օրինակներ կարելի է տեսնել Ռուսաստանի և Բելառուսի փոխհարաբերություններում, սակայն տնտեսական տարաձայնությունները չեն խանգարում մեզ մնալ բարի հարևաններ: Նման վեճերը չպետք է հանգեցնեն քաղաքական գժտությունների: ԵԱՏՄ համար կարելի է չանհանգստանալ:

Հոկտեմբերին հայտնի դարձավ Ռուսաստանի կողմից Հայաստանին զենքի համար երկրորդ վարկի տրամադրման մասին: Որո՞նք են այդ որոշման նախադրյալները, արդյո՞ք դա տարածաշրջանում խախտված հաշվեկշռի վերականգնման փորձ է, թե՞ կան այլ դրդապատճառներ:

Ռուսական կողմից մատակարարվասծ այդ սպառազինությունը պաշտպանական բնույթի է, և ես չէի ասի, թե այն տարածաշրջանում ուժերի հաշվեկշիռը խախտելու կամ ինչ-որ մեկին առավելություն տրամադրելու նպատակ է հետապնդում: Վարկի տրամադրման շուրջ համաձայնագիրը բխում է ՀԱՊԿ շրջանակում մեր գործողությունների համակարգման տրամաբանությունից և նպատակաուղղված է երկրների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը:

Ո՞րն է Կովկասում Ռուսաստանի քաղաքականության նպատակը` այլ խաղացողների աշխարհաքաղաքական շահերի ծայրակցատեղում:

Ռուսաստանի համար Կովկասը կենսական կարևոր շահերի տարածաշրջան է: Հարավային Կովկասը մեր երկրի համար կարևոր է Հյուսիսային Կովկասում կայունության պահպանման առումով, ուստի Ռուսաստանի համար անթույլատրելի է իրադրության ապակայունացումն այս տարածաշրջանում: Ինչպես արդեն հիշատակեցի, Հարավային Կովկասը «կամուրջ՚ է Արևմուտքի և Արևելքի միջև, դա այն վայրն է որպես միահյուսվում են Ռուսաստանի, Չինաստանի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի աշխարհաքաղաքական շահերը: Այդ պատճառով, կայուն, բարգավաճ և մեզ համար բարեկամական Հարավային Կովկասը Ռուսաստանի գլխավորագույն աշխարհաքաղաքական շահն է:

Հայաստան է հասցվել ԱԷԿ համար երկու տուրբոգեներատորներից առաջինը, որոնք պատրաստվել են ռուսական ձեռնարկությունում: Մինչդեռ Ադրբեջանն ու Թուրքիան առաջվա նման, բոլոր հարթակներում հայտարարում են կայանի վտանգավոր բնույթի մասին: Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք Անկարայի և Բաքվի ջանքերը կարող են հաջողությամբ պսակվել, և կայանի աշխատանքի դադարեցվի, հատկապես, հաշվի առնելով այն հանգամանքը, որ կայանը փակելու անհրաժեշտության մասին կետ կա նաև Հայաստան-ԵՄ նոր շծրջանակային համաձանագրում:

Ցանկանում եմ հատկապես նշել, որ էներգետիկ անվտանգության հարցերը միշտ հատուկ տեղ են զբաղեցրել Հայաստանի ազգային անվտանգության համակարգում: Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումն անդրադարձել է հանրապեության էներգետիկ հատվածի վրա, նվազեցնելով նրա ներմուծման և արտահանման հնարավորությունները, հետևաբար` էներգապաշարներն ու էլեկտրաէներգիան: Այդ պայմաններում Հայաստանը ելքը գտավ Մեծամորի ԱԷԿ վերագործարկմամբ` Ռուսաստանի օգնությամբ և ակտիվ մասնակցությամբ: Ատոմակայանը Հայաստանին հնարավորություն է ընձեռում, լինել ինքնաբավ` էներգետիկայի առումով, ինչպես նաև դիվերսիֆիկացնել հանրապետության էներգոարտադրությունն ու լիովին ապահովել էներգիայի սեփական պահանջմունքը: Ուստի ԵԱՏՄ-ին անդամակցելու Հայաստանի որոշումը թելադրված էր նաև էներգետիկ իրողություններով, քանի որ դա ապահովում էր նոր շուկաների, տեխնոլոգիաների և ներդրումների հասանելիություն: Դա Ռուսաստանի և միության անդամ մյուս երկրների հետ ավելի խորն ինտեգրման և փոխշահավետ համագործակցության հնարավորություն է, այն հանրապետությունների հետ կորսված կապերն ու համագործակցությունը վերականգնելու հնարավորություն, որոնց հետ եղել է էներգետիկ ոլորտում համագործակցության վիթխարի փորձ:

Հարկավոր է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ ատոմային էներգետիկան էլեկտրաէներգիայի արտադրության ամենամաքուր և անվտանգ տեսակներից մեկն է` ճիշծ շահագործման դեպքում: Հայկական ԱԷԿ-ն ունի շահագործման դեռ, առնվազն, տասնամյա ռեզերվ, և Ռուսաստանը պարտավորվել է իրականացնել Հայաստանի ատոմային ենթակառուցվածքի արդիականացում: Ինչ վերաբերում է ԵՄ հետ համաձայնագրին, ապա այն ենթադրում է էլեկտրակայանի փակում շահագործման բոլոր նորմերի մշակումից հետո` Եվրամիության օրենսդրությանը համապատասխան: Դրանից հետո ատոմային էներգետիկայից ընդհանրիապես հրաժարվելու հարց չի դրված: Ռուսաստանի համար ամենագլխավորը Հայաստանի հետ համագործակցության շարունակումն է ատոմային էներգետիկայի ոլորտում: Տեխնոլոգիաները չափազանց արագ են զարգանում, այնպես որ, ով գիտե, գուցե մինչ այդ Հայաստանում կկիրառվի ջերմամիջուկային սինթեզ: