Գիտնականները մշակել են ալգորիթմ, որը կարող է արհեստական ինտելեկտին սովորեցնել, անելանելի իրավիճակներից խուսափել, հաղորդում է Oane-ը:
Կալիֆորնիայի համալսարանի մի խումբ գիտնականներն այնպես են ծրագրել ալգորիթմը, որպեսզի նրա վարքագիծը բաղկացած լինի երկու բաղադրիչից. պլանավորող, որն արձագանքում է խնդիրին եւ երկրորդ ծրագիրը, որը կարող է վերլուծել գործողությունների հակառակ շղթան:
Օրինակի համար մասնագետները ցույց են տվել ալգորիթմի աշխատանքը տվյալ համակարգով եւ առանց նրա:
Տեսանյութից պարզ է դառնում, որ առաջին ալգորիթմը չի ընկնում «փոսի» մեջ եւ վերադառնում է իր նախնական դիրքին, իսկ երկրոդն ընկնում է ներքեւ:
Աղբյուրը` NEWS.am