18 Սեպտեմբերի 2020թ. 15:18

Գիտնականները պարզել են Քրիստոսի գերեզմանի տարիքը

Գերեզմանը, որտեղ գտնվել է Հիսուս Քրիստոսի մարմինը, 1700 տարեկան է, այն կառուցվել է նրա մահից 300 տարի անց, պարզել են գիտնականները, փոխանցում է Journal of Archaeological Science: Reports ամսագիրը։

Հայտնի չէ, թե գերեզմանում երբեւէ Քրիստոսի աճյունի մնացորդներ արդյոք եղել են։ Բացի այդ, գոյություն ունեն Հիսուսի թաղման վայրի նաեւ այլ տարբերակներ։

Գերեզմանի տարիքը որոշվել է օպտիկական թվագրման միջոցով։ Դա մեթոդ է, որը թույլ է տալիս իմանալ, թե երբ է վերջին անգամ լույսի մեջ եղել  հանքանյութը, այս պարագայում՝  քվարցը, որը Քրիստոսի մահճի բաղադրիչներից է։

Թվագրումը ցույց է տվել, որ սալիկը պատրաստվել է մ․թ․ա․ մոտ 345թվականին՝ պատկառելի տարիքում քրիստոնեություն ընդունած  հռոմեացի կայսր Կոնստանտին Մեծի կառավարման ավարտից անմիջապես հետո։ Լեգենդի համաձայն՝ 327 թ․  գերեզմանը հայտնաբերել է Կոնստանտին Մեծի  մայրը՝ Ելենան, եւ այդ վայրում հիմնել Տիրոջ Գերեզմանի տաճարը։

Աղբյուրը`  NEWS.am