Հայրենիքում նրան անվանում են պատմության մեծագույն բրիտանացին: Ամբողջ աշխարհում նա հայտնի էր՝ որպես խորամանկ և պայծառատես քաղաքական գործիչ, ով հաճախ էր իր հակառակորդներին կծու խոսքով նեղը գցում: Թվում է, թե առավոտյան վերնաշապիկի և պիջակի հետ նա հագնում էր նաև համառությունն ու հանդգնությունը: Ձեզ ենք ներկայացնում 20-րդ դարի ամենաազդեցիկ մարդկանցից մեկի սուր և իմաստուն խոսքերի ընտրանին:
Ինքնահեգնանք
- Ավելի հեշտ է ազգ կառավարել, քան 4 երեխա դաստիարակել:
- Դեռևս երիտասարդ տարիքում ես կանոն եմ դարձրել մինչև ճաշը մի կաթիլ անգամ չխմել: Հիմա, երբ արդեն երիտասարդ չեմ, հետևում եմ մինչև նախաճաշ չխմելու կանոնին:
- Ես միշտ հետևել եմ հետևյալ կանոնին. Մի վազիր, եթե կարող ես կանգնել, մի կանգնիր, եթե կարող ես նստել, և մի նստիր, եթե կարող ես պառկել:
- Այն ամենը, ինչ ես ուզել եմ, կառուցողական քննարկումից հետո սեփական ցանկություններիս հետ համաձայն լինելն էր:
Քաղաքականության մասին
- Դեմոկրատիան կառավարման վատագույն ձևն է, եթե մնացածը չհաշվենք:
- Քաղաքական գործիչը պետք է կարողանա կանխատեսել, թե ինչ կկատարվի վաղը, մի շաբաթ, մի ամիս և անգամ մի տարի հետո, իսկ հետո բացատրել, թե ինչու դա տեղի չունեցավ:
- Կապիտալիզմի բնածին արատը բարիքների անհավասարաչափ բաշխումն է, սոցիալիզմի բնածին արժանիքը` չքավորության հավասար բաժանումը:
- Իմ երկրում իշխանության ներկայացուցիչները հպարտանում են նրանով, որ իրենք պետության ծառաներն են. Պետության տերը լինելը մեծ խայտառակություն կլիներ:
- Դիպլոմատն այն մարդն է, ով 2 անգամ կմտածի՝ նախքան ոչինչ չասելը:
- Ես երբեք չեմ քննադատում իմ երկրի կառավարությանն արտասահմանում գտնվելուս ժամանակ, սակայն վերադառնալուն պես տեղը հանում եմ:
- Պատմությունը հաղթողներն են գրում:
Մարդկանց մասին
- Ես վաղուց եմ նկատել, որ բոլորը ձգտում են մեղադրել ինձ: Հավանաբար նրանք մտածում են, որ մեղքի զգացումը զարդարում է ինձ:
- Դպրոցական ուսուցիչներն այնպիսի իշխանություն ունեն, որի մասին վարչապետները կարող են միայն երազել:
- Եթե ճշմարտությունը բազմեզր է, ապա սուտը բազմաձայն է:
- Գումար կուտակելն օգտակար բան է, հատկապես, եթե դա քո ծնողներն են արել:
- Ես միշտ պատրաստ եմ սովորել, սակայն ինձ միշտ չէ, որ դուր է գալիս, երբ ինձ սովորեցնում են:
- Աշխարում բազմաթիվ չար ենթադրություններ կան, սակայն ամենասարսափելին այն է, որ դրանց կեսը ճիշտ է:
- Ես սիրում եմ խոզերին: Շները մեզ ներքևից վերև են նայում, կատուները` վերից վար, և միայն խոզերն են մեզ ուղիղ նայում, հավասարը հավասարի պես:
- Մարդիկ հիանալի կերպով կարողանում են պահել այն գաղտնիքները, որը նրանք չգիտեն:
Լավատեսություն
- Հոռետեսը դժվարություններ տեսնում է յուրաքանչյուր հնարավորության դեպքում, իսկ լավատեսը յուրաքանչյուր դժվարության մեջ տեսնում է հնարավորություններ:
- Կատարելագործվել նշանակում է՝ փոխվել, կատարյալ լինել նշանակում է՝ հաճախ փոխվել:
- Շատ առաջ նայելն անհեռատեսություն է:
- Խելացի մարդն ինքը բոլոր սխալները չի գործում: Նա հնարավորություն է տալիս նաև ուրիշներին:
- Միշտ ավելի հեշտ է հայտարարել սկզբունքներիդ մասին, քան իրագործել դրանք:
- Չկա ավելի լավ ներդրում, քան նորածնի կաթի մեջ ներդրումը:
- Հաջողությունն անհաջողությունից անհաջողություն ընթանալու ճանապարհին ոգևորությունը չկորցնելն է:
- Մեծ գործերի փորձառությունը ինձ հանգեցրեց նրան, որ ամեն ինչ միանգամից կարգավորելու փորձերը հաճախ սխալ են:
- Դուք երբեք չեք հասնի նշված վայրին, եթե քար նետեք յուրաքանչյուր հաչող շան ուղղությամբ:
- Ես լավատես եմ: Այլ բան լինելու օգտակարությունը պարզապես չեմ տեսնում:
Աղբյուրը` 168.am