22 Սեպտեմբերի 2020թ. 15:31

ՆՈՐԱՅՐ ՄԵՍՐՈՊՅԱՆ ԼԵԳԵՆԴԸ …

Հարձակվողը ֆուտբոլում միշտ աչքի է ընկնում, դարպասապահն, ինչպես ասում են, թիմի կեսն է, իսկ պաշտպանը, որը ծանր ու անշնորհակալ աշխատանք է կատարում, առանձնապես չի երևում ու հաճախ ըստ արժանվույն չի գնահատվում։

Պաշտպանին հիշում են, երբ թիմը գնդակ է ընդունում սեփական դարպաս, իսկ շնորհակալ երկրպագուների ուշադրությանը նրանք ավելի քիչ են արժանանում։ Ու սա շատ անարդար է։

Աստղային «Արարատի» ամբողջ թիմը լեգենդար է դարձել՝ ցանկացած խաղացող՝ առանց բացառության, անկախ խաղային դիրքից։ Ասեք, մի՞թե կարելի է մոռանալ Նորայր Մեսրոպյանի ֆանտաստիկ մոտեցումները հակառակորդի դարպասի ձախ կողմից։ ԽՍՀՄ Գավաթի երևանյան Արարատի ու կիևյան Դինամոյի միջև։

Նրա գործընկեր պաշտպանները միշտ չէ, որ ընդունակ էին կանգնեցնել այդ անցումները։ Պաշտպան լինելով հանդերձ՝ Մեսրոպյանը ահռելի քանակությամբ գոլային փոխանցումներ է արել Մարգարովին, Ղազարյանին, Անդրեասյանին ու երևանյան այլ հարձակվողներին։

Բոլոր արարատցիները կարող էին գլուխ գովել իրենց ձեռքբերումների վիճակագրությամբ ու թվերով։ Սակայն Մեսրոպյանի դեպքում չոր թվաբանությունը ցնցող է՝ նա 14 տարի նույն թիմում է հանդես եկել, 389 խաղի է մասնակցել, բայց սա ամենը չէ։ Նա իրար հետևից 84 խաղ է անցկացրել (ԽՍՀՄ երեք առաջնություն) առանց փոխարինման։ Մեսրոպյանը տանել չէր կարողանում, երբ նրան փոխարինում էին, հունից դուրս էր գալիս, վիրավորվում էր. Ընդհանուր՝ սզբից մինչև վերջ, նա 124 խաղ է ունեցել։

Նորայր Մեսրոպյանը խաղացել է ծնոտի կոտրվածքով, ոտքի լուրջ վնասվածքով։ Այն ժամանակ ներկայիս ֆուտբոլիստների նման աստղաբաշղական գումարներով բժշկական ապահովագրում չկար, այն ժամանաակ պարզապես խաղում էին ու ճակատագիրը գթասրտորեն են վերաբերում համարձակներին ու ինքնամոռաց խաղացողներին։ Մեսրոպյանը հազվադեպ էր երկար ժամանակով շարքից դուրս գալիս։

Ուզում եմ խոսեմ ևս մեկ թվի՝ մեկի մասին։ Ֆուտբոլիստը, որը խաղացել է ԽՍՀՄ առաջնությունում և Գավաթում, միջազգային խաղերում ու եվրոգավաթներում, ֆուտբոլային կարիերայի 14 տարվա ընթացքում միայն մեկ դեղին քարտ է ստացել։ Դա ֆանտաստիկ ցուանիշ է։ Ու բոլոր խոսքերը «աստվածատուր տաղանդի» ու «իսկական մարզիկի» մասին ծեծված են թվում և ընդունակ չեն են փոխանցել այդ միակ դեղին քարտի շշմեցնող նշանակությունը։

«Հաճախ է պատահել, որ վնասվածքով եմ խաղացել։ Մի անգամ հիվանդ ոտքով խաղալուց հետո, ստիպված էի երեք ամիս գիպսով քայլել։ Պատահել է, որ դեմքի լուրջ վնասվածքով եմ խաղացել, բայց երբեք չեմ թերացել։ Չէի սիրում, որ ինձ փոխարինում էին։ Այդպես, առանց փոխարինման 124 հանդիպոևմ եմ անցկացրել։

Սիրում էի նաև հարձակումներին խառնվել։ «Արարատի» ձախ թևում ես, Արկադի Անդրեասյանն ու Նիկոլայ Ղազարյանը՝ մենք երեքով հիանալի հարձակումներ էինք անցկացնում։

Ամբողջ կարիերայի ընթացքում ոչ մի կարմիր քարտ չեմ ստացել։ Պաշտպանի համար դա ռեկորդային ցուցանիշ է։

Դեղին քարտ էլ մեկ անգամ եմ ստացել, բայց ոչ թե կոպիտ սխալի, այլ խիստ պայքարի համար։ Ես իմ տեխնիկայի հաշվին գնդակներ էի խլում», — այսպես՝ առանց ավելորդ համեստության ու իր գինն իմանալով, անմոռանալի օրերի մասին պատմում Մեսրոպյանը՝ «մեր Նորիկը», ինչպես նրան անվանում էր հանդիսատեսը։

Իհարկե, այն ժամանակվա սիրողական ֆոտբոլիստները դժվար թե կարողանային այդպիսի արդյունքներ ցույց տալ, եթե ամբողջ ուժով աշխատեին, ասենք, գործարանում։

«Այն, որ մենք «Արարատի» խաղացողներն էինք, մեզ շատ առավելություններ էր տալիս, հատկապես, ուսման ընթացքում։ Հիշում եմ, գյուղինստիտուտում ընդունելության քննություններ էին, իսկ ես նոր էի վերդարձել խաղից։

Ժողովուրդը մեզ շատ էր սիրում։ Երբ խաղից հետո վերադառնում էի, հարևանները դիմավորում էին ինձ։ Իսկ եթե պարտվում էինք, աշխատում էի աննկատ սողոսկել բնակարան, որպեսզի ոչ ոք ինձ չտեսնի։ Հայրս կրքոտ երկրպագու էր ու իմ ամենամեծ քննադատը։

Մարզիկները սովորաբար չեն սիրում խոսել գումարային մրցանակների մասին, բայց ես անկեղծ կլինեմ․մեր դեպքում մրցանակները կախված էին մարզադաշտ եկած մարդկանց քանակից։ 70 հազար հանդիսատեսի դեպքում, այսինքն՝ գրեթե լցված «Հրազդանի» դեպքում, մենք մոտ 100-150 ռուբլի էինք ստանում։ Դրանից ավել երբեք չենք ստացել։ Ամենափոքր մրցանակը 30-40 ռուբլի էր։ Բայց, իհարկե, մենք առանձին աշխատավարձ էինք ստանում», — հարցազրույցներից մեկում պատմել էր Մեսրոպյանը։

Ու ի՞նչ գումարներ կարող են համեմատվել երջանկության այն անսահման զգացողության ու երբևէ չունեցած հպարտության հետ, որը տղաները պարգևում էին մեզ։ Մի՞թե կարելի է գումարով չափել 1973 թվականի «Բավարիայի» հանդեպ տարած հաղթանակը։

Ֆուտբոլիստը հանուն հաղթանակի է դաշտ դուրս գալիս։ Երբ նրանք «Հրազդան» մարզադաշտ դուրս եկան ու տեսան՝ ինչքան հանդիսատես է եկել, ապա հասկացան, որ հնարավոր է, այս խաղը կյանքի ամենակարևորն է։ «Բավարիայի» կազմում դաշտ էին դուրս եկել աշխարհի վեց գործող չեմպիոն՝ Ֆրանց Բեկենբաուերի ու Գրեդ Մյուլերի գլխավորությամբ։

Ու պատկերացրեք, որ 0:2 հաշվով պարտվելու հետո «Արարատը» պատասխան խաղում ոչ մի բանով չզիջեց անվանի հակառակորդին։ Իսկ երբ Արկադի Անդրեասյանը գնդակ ուղարկեց գերմանական թիմի դարպաս, բոլորը հավատացին հաջողությանը։

«Ես անչափ երջանիկ եմ, որ այն մարդկանցից եմ, որոնք պայքարել են լեգենդար Մյունխենի թիմի դեմ ու հաղթել», — ասում է Մեսրոպյանը։

Միանգամայն հստակ է, որ նման հույզերը չափման միավոր չունեն։

Read more: https://armeniasputnik.am/columnists/20171224/9934147/armenia-norik-mesripyan.html