24 Սեպտեմբերի 2020թ. 18:40

Քիթ և Քեն Նահիգյան եղբայրները …

Քիթ և Քեն Նահիգյան եղբայրները, որոնք Nahigian Strategies PR ընկերության տերերն են, 2016թ. կայացած ընտրություններից հետո օգնել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին թիմ հավաքել, գրում է rusarminfo.ru-ն՝ մանրամասնելով, որ եղբայրները եղել են Թրամփի նախընտրական արշավի առանցքային դեմքերից:

«Մենք միշտ էլ յուրահատուկ ձգտում ենք ունեցել դեպի աշխատանքը, որը բնորոշ է միայն հայերին:

Դա նշանակում է կենտրոնանալ արդյունքի վրա ու օգնել հարազատներին»,-ասել են հայ եղբայրներն «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցում:
Հայտնի է, որ եղբայրներին վստահվել էր Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո նրա վարչակազմում հազարավոր ղեկավար պաշտոնների համար թեկնածուների հավաքման գործը:
«Այժմ կառավարությունում աշխատում է 4008 մարդ: Բոլոր պաշտոնների համար արժանի մարդկանց որոնումը  մեզնից ահռելի ժամանակ է խլել: Մենք նրանց հետ երկար հարցազրույցներ ենք անցկացրել, տվել ենք ամենաբարդ հարցերը, այդ ամենը տեսագրել ենք ու երկար վերլուծել»,-մանրամասնել են Նահիգյանները:

Նրանց խոսքով՝ իրենք նախևառաջ առաջնորդվում են թեկնածուների հուսալիությամբ, փորձով ու մասնագիտական որակներով: Ուստի՝ արգասաբեր աշխատանքի շնորհիվ նրանց հաջողվել է Թրամփի համար պրոֆեսիոնալ թիմ հավաքել: