30 Հոկտեմբերի 2020թ. 11:37

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԵՐԳԵՐԻ ԱԿՈՒՄԲ ԱՐՑԱԽՈՒՄ

ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության աջակցությամբ Շուշիում բացվել է «Հեղինակային երգեր»-ի ակումբ, հայտնում է Artsakhpress-ը:

«Հեղինակային երգեր»-ի ակումբի հիմնադիր և ղեկավար, երաժիշտ, կիթառահար, երգչուհի Ջուլիետա Առուստամյանն այս առիթով նշել է, որ իրենք, որպես առանձին խումբ, Արցախում հիմնադրվել են 2016 թվականի հուլիսի 1-ից, խմբում ընդգրկված է 12 հոգի:

«Մինչ ակումբ ունենալը՝ պարապմունքների հստակ տեղ չունեինք: Այժմ այդ հարցը լուծված է, և այդ առումով  խնդիրներ  չենք  ունենա: Անշուշտ, նաև  ակումբ հաճախողների թիվն է շատանալու»,- ավելացրել է Ջ. Առուստամյանը:

«Եթե մինչև ամառվա սկիզբ հասցնենք լիարժեք պարապել, կմասնակցենք «Հուսո առագաստ» հեղինակային երգի համահայկական փառատոնին: Ի դեպ, 2016 թվականին ակումբի սաներից Մարիամ  Անդրեասյանը մասնակցել փառատոնին  և լավագույն տասնյակում հայտնվել»,-հավելել է Ջ. Առուստամյանը:

 

 

 

 

 

 

Երիտասարդ պաշտոնյաները սահմաններ չեն ճանաչում. Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավար