26 Սեպտեմբերի 2020թ. 3:17

ԻՆՉՊԵՍ Է ԱՇԽԱՏՈՒՄ ՄԵՐ ՈՒՂԵՂԸ

Գիտելիքն այն մասին, թե ինչպես է աշխատում մեր ուղեղը՝ օգնում է բարձրացնել մեր մտավոր աշխատանքի արտադրողականությունը, նաև հեշտացնել մեր երեխաներին սովորեցնելու գործընթացը: Ահա մի քանի միջոց, որոնք թույլ կտան բարձրանել ստեղծագործական ունակությունները, բարելավել հիշողությունը և կենտրոնացում

  1. Ֆիզիկական ակտիվություն մաքուր օդին

Սպորտով զբաղվելը, նույնիսկ սովորական զբոսանքը մեծացնում է ուղեղ մատակարարվող թթվածնի քանակը՝ նպաստելով նոր բջիջների սինթեզին և վերականգնելով նեյրոմեդիատորների հավասարակշռությունը։ Միչիգանի համալսարանում կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ բնության հետ շփումից մեկ ժամ հետո՝ հիշողությունն ու կենտրոնացումը բարելավվում են 20%-ով։ Պարզվել է, որ անպայման չէ միայն վայելել զբոսանքը՝ սառը եղանակին այգի այցելությունը տալիս է նույն արդյունքը։ Հնարավոր է որոշակի դեր է խաղում նաև վիտամին D-ի հավելյալ չափաքանակը։

  1. Բավարար քուն

Քանի մենք քնած ենք, ուղեղը շարունակում է աշխատել։ Հենց քնի ժամանակ է ուղեղը մշակում այն ինֆորմացիան, որ մնեք ստացել ենք օրվա ընթացքում։ Քնի բացակայությունը վատ է անդրադառնում կոգնիտիվ ֆունկցիաների, շարժողական ակտիվության, մտային ունակությունների և տրամադրության վրա։

  1. Բազմախնդրության բացառումը

Երբ ինչ-որ մեկը զանգահարում է՝ ձեր հեռախոսը դադարեցնում է երաժշտությունը, առավելությունը տալով զանգին։ Նույն կերպ, յուրաքանչյուր որոշակի խնդրի համար ուղեղը օգտագործում է որոշակի ֆունկցիա, որը չպետք է հակադրության մեջ մտնի այլ ֆունկցիաների հետ։ Որպեսզի խուսափեք ուղեղում հնարավոր կոնֆլիկտներից, դուք պետք է ձեր ուշադրությունը կենտրոնացնեք միայն մեկ խնդրի վրա։ Երբ դուք փորձում եք միացնել մի քանի իրար բացառող ֆունկցիաներ՝ ուղեղի արտադրողականությունը ընկնում է։

Հնարքներ լավ հիշելու համար

1956թ. Ջորջ Միլլերը առաջ քաշեց տեսություն, ըստ որի՝ մեր կարճաժամկետ հիշողության մեջ կարող է պահվել ինֆորմացիայի 7 մաս (պլյուս-մինուս 2)։ 30-60 վայրկյան հետո այդ ինֆորմացիան տեղափոխվում է կամ երկարաժամկետ կամ աշխատանքային հիշողություն։ Այժմ հայտնի է, որ մենք կարող ենք ընդլայնել մեր կարճաժամկետ հիշողությունը մի քանի եղանակով.

  1. Ինֆորմացիան միաձուլել իմաստային խմբերի

Վերցրեք 568975638 թիվը։ Դժվար թե միանգամից այն կարողանաք հիշել։ Այժմ փորձեք բաժանել այն մասերի՝568-975-638։ Հավանաբար ավելի հեշտ դառավ, այնպես չէ՞։

  1. Ասոցացիաներ

Որոշ մարդիկ կհիշեն, որ իրենց հեռախոսահամարում պարունակվում է 975 կամ 638 թիվը՝ իրենց ծննդյան թիվն ու ամսաթիվը։ Դա նշանակում է, որ գործի են անցնում ասոցացիաները։

  1. Կրկնություն

Ամենատարածված ստարտեգիան, որը ուժեղացնում կամ համախմբում է հիշողությունը։

  1. Բոլոր հինգ զգայարանների օգտագործումը

Ցուցադրությունների ժամանակ յուրաքանչյուր ինֆորմացիա ավելի լավ է հիշվում, երբ մենք օգտագործում ենք տեսանյութեր, երաժշտություն, լուսանկարներ, հոտեր և հպումներ (տակտիլային կոդավորում)։

Եթե դուք միայն լսում եք, ապա 3 օրից կհիշեք ինֆորմացիայի միայն 10%-ը։ Տեսանյութերի և սլայդերի ավելացումով ինֆորմացիան կհիշվի 65%-ով։ Ավելի լավ է, երբ հնարավորություն կա մասնակցել հետազոտությանը կամ փորձարկում կատարել։