Ռուսական «թռչող ավտոմեքենայի» ստեղծման աշխատանքները կարող են ավարտվել մինչև 2021-ը: Այս մասին ինչպես հայտնում է Izvestia.ru-ն՝ տեղեկացրել է նախագծի հեղինակ, «Պրոմսերվիս» ընկերության տնօրեն Յուրի Բաժենովը: Խոսքը յուրօրինակ տրանսպորտային միջոցի մասին է, որը կարող է բեռնափոխադրումների համար գերկարճ թռիչք և վայրէջք կատարել:
«Ակնկալվում է, որ նոր ինքնաթիռների ստեղծման բոլոր աշխատանքները կավարտվեն մոտ 2020-2021 թվականներին»,- ասել է Յուրի Բաժենովը:
Այն օգտագործվելու է ճանապարհների բացակայության պայմաններում: Սարքը կկառավարվի ինչպես ձեռքով, այնպես էլ հեռակառավարմամբ:
Աղբյուրը` Izvestiaur.ru