26 Սեպտեմբերի 2020թ. 1:39

Հայաստանը հրապարակել է Պարենային անվտանգության ապահովման և սնուցման վիճակը բարելավելու ազգային ռազմավարությունը

Արմինֆո. Ըստ ազգային գնահատումների՝ Հայաստամի բնակչության 6% -ը 2015 թվականին սպառել է ակտիվ և առողջ կենսաձև վարելու համար անհրաժեշտ կալորիաների անբավարար քանակ, այլ խոսքով՝ եղել է թերսնված: Այդ մասին ասվում է հունվարի 15-ին հրապարակված Պարենային անվտանգության ապահովման և սնուցման վիճակը բարելավելու ազգային ռազմավարությունում՝ մշակված մինչև 2030 թ. կայուն զարգացման օրակարգի շրջանակներում:

Փաստաթղթի համաձայն՝ Հայաստանը ցածր միջին եկամուտ ունեցող, պարեն ներմուծող, արտաքին ցնցումների նկատմամբ խոցելի երկիր է: Տնտեսական աճի տեմպի անկման հետևանքով առաջացած ֆիսկալ հնարավորությունների սղացումը սահմանափակում է արդյունավետ սոցիալական քաղաքականության իրականացումը: Պետական բյւոջեի կրթական և առողջապահական ծախսերը մնում են ՀՆԱ-ի համապատասխանաբար 2,4%-ի և 1,7% -ի սահմաններում: 2015 թ. տվյալներով՝ յուրաքանչյուր երրորդն ապրում էր աղքատության շեմից ցածր: Չնայած այն բանին, որ ռազմավարությունն անմիջականորեն Հայաստանում աղքատության մակարդակի հաղթահարմանն ուղղված չէ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի խոսքով, այն ուղղված է սովի վերացմանը, պարենային անվտանգության ապահովմանը և սնուցման վիճակի բարելավմանը, գյուղատնտեսության կայուն զարգացման խթանմանը: Ըստ որում, ինչպես հիշեցրել է Գաբրիելյանը, աղքատության մակարդակը, Հայաստանի կառավարության սցենարով, նախատեսվում է ներկայիս շուրջ 30%-ից նվազեցնել 12 տոկոսային կետով: Գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանի խոսքով, կայուն զարգացման նպատակ 2-ի շրջանակներում /1-ն ուղղված էր աղքատության մակարդակի նվազեցմանը/ նախատեսվում է պարանային անվտանգության ապահովում, աջակցություն գյուղատնտեսության կայուն զարգացմանը: Դրա համար  2018 թ. ընթացքում քայլեր կձեռնարկվեն ագրոոլորտում ռիսկերի վերացման համար՝ գյուղատնտեսությունում ապահովագրության ներդրման ճանապարհով: Նախատեսվում են նաև օրգանական և «կանաչ» գյուղատնտեսության զարգացմանն ուղղված միջոցառումներ:

Նշենք, որ Հայաստանում, ըստ օբյեկտիվ գնահատման, աղքատության շեմից ցածր է գտնվում բնակչության 29.4%-ը (ներառյալ ծայրահեղ աղքատները), իսկ սուբյեկտիվ գնահատման`16.6%-ը (2008-ին`17%): Նման տվյալներ է հրապարակել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը 2016 թվականի արդյունքներով, հարցումներ կատարելով 16 տնային տնտեսություններում, ինչպես նաև տարեցների շրջանում, որոնք բնութագրել են բարեկեցության մակարդակը Հայաստանում: Հիշեցնենք, որ Համաշխարհային բանկի կանխատեսումների համաձայն, Հայաստանում աղքատության մակարդակը 2017-2018 թվականներին կնվազի մինչև 24.1-23.2%: Հայաստանի կենտրոնական բանկը բարելավել է գործազրկության մակարդակի 2017 թվականի կանխատեսումը — 17.9%, միջին հաշվով տարեկան նվազելով 0.3-0.5%: Ըստ որում, 2016 թ. մայիսի 18-ին նախագահ Սերժ Սարգսյանն Ազգային ժողովի ամբիոնից դիմելով վեցերորդ գումարման խորհրդարանի պատգամավորներին, հայտարարել էր, որ աղքատների տոկոսը բնակչության ընդհանուր թվաքանակում առաջիկա հինգ տարիներին պետք է կազմի առնվազն 18%, իսկ 2040 թվականին՝ 7-8%: