Նիդերլանդներում տեղակայված Վագենինգենսկու համալսարանի աշխատակիցները հավաքել են բանջարեղենի բերքահավաքը, որն աճեցվել է «Մարսի պայմաններում»:
Ենթադրվում է, որ նման փորձարկումները ցույց են տալիս Արեգակնային համակարգի չորրորդ մոլորակը գաղութացնելու մարդկության պատրաստակամությունը , փոխանցում է Planet-today-ը:
Գիտնականները չեն կասկածում, որ եթե նրանք կարողացել են Մարսի հողն օգտագործելով Երկրի վրա պոմիդոր, սիսեռ եւ բողկ աճեցնել, ապա Մարսում էլ գյուղատնտեսության համար ոչ մի խնդիր չի առաջանա:
ToDay News Ufa-ն հաղորդում է, որ Մարսում բանջարեղեն աճեցնելն այդքան էլ հեշտ չէ: Թեկուզ այն պատճառով, որ այնտեղ տիեզերական ճառագայթում կա, որը չկա Երկրի վրա: Բացի այդ Մարսում գյուղատնտեսության համար անհրաժեշտ միկրոօրգանիզմներ չկան: Սակայն այս ամենը հնարավոր է ուղղել տեխնոլոգիաների միջոցով՝ մոտավորապես 30 տարի անց:
Աղբյուրը` NEWS.am