Նիկ Վուչիչի խոհերը…

1.Դարձեք ընկեր, երբ Ձեզ ընկերներ են պետք: Հույս տվեք, երբ Դուք ինքներդ հույսի կարիք ունեք:

2.Եթե ոչ ոք չի բացում՝ թակեք մի անգամից մի քանի դռներ:

3.Բոլորս էլ կարող ենք մեկմեկու մեջ գտնել վատը կամ թերին: Բայց ես գերադասում եմ գտնել ոսկու հատիկներ:

4.Պահեք Ձեզ այնպես, որպեսզի սեփական արարքները ոգեշնչեն Ձեզ:

5.Դուք պետք է հասկանաք, որ երբեմն հնարավոր չէ միանգամից ստանալ հարցի պատասխանները:

6.Երբ Դուք պատրաստ չեք ընդունել Ձեզ, ապա շատ ավելի պատրաստ չեք ընդունել ուրիշ մարդկանց:

7.Աշխարհում բավական շատ պրոբլեմներ կան, որոնք ինձ չեն դիպչել: Ես վստահ եմ, որ իմ կյանքը հազար անգամ թեթև է, քան շատ մարդկանց կյանքեր:

8.Ես շատ վաղուց եմ հասկացել, որ օգնություն խնդրել կարելի է և պետք է: Նորմալ է Ձեր մարմինը, թե ոչ, բայց կան բաներ որոնց անհնար է միայնակ դիմակայել:

9.Փորձեք հայացք գցել սեփական կյանքի վերջին, և հետո սկսեք ապրել այնպես, որպեսզի հայտնվելով այդ կետում՝ ոչնչի համար ափսոսանք չապրեք:

 10.Սիրո համար կարևոր չէ, թե ինչ կարող ես անել և ինչ չես կարող, ով ես և ով չես կարող լինել: Իրական սերը նայում է ուղիղ սրտին:

11.Բախվելով յուրաքանչյուր դժվարության հետ՝ գտիր դրանցում մաքուր ուրախություն:

12.Աշխարհի հանդեպ Ձեր վերաբերմունքը համարեք որպես հեռուստացույցի հեռակառավարման վահանակ: Եթե ծրագիրը, որը Դուք դիտում եք, Ձեզ դուր չի գալիս, Դուք վերցնում եք վահանակը և արագ փոխում ալիքը: Այդպես է նաև կյանքի հանդեպ վերաբերմունքը՝ երբ Դուք դժգոհ եք արդյունքից, փոխեք մոտեցումը, անկախ այն բանից, թե ինչ պրոբլեմի հետ եք բախվել:

13.Նրանք, ովքեր համարում են իրենց անհաջողակ՝ դրանք այն մարդիկ են, ովքեր չեն հասկանում, թե որքան մոտ էին հաջողությանը, երբ ծալեցին ձեռքերը և հանձնվեցին:

14.Իդեալական արտաքինը ոչինչ չի նշանակում, երբ հոգին է կոտրված:

15.Ամենևին էլ պարտադիր չէ ունենալ մեծ նախագծեր՝ բարի գործեր անելու համար: Նույնիսկ փոքրիկ գործերը կարող են շատ բան նշանակել ուրիշ մարդկանց համար:

16.Կյանքի մեծագույն ուրախություններից մեկն է՝ դառնալ ինչ-որ մեծ բանի մասնիկ, քան քո սեփական կյանքն է և սեփական փորձը:

17.Սթրեսային իրավիճակներում, երբ զգում ես, որ հնարավոր չէ հավաքել ուժերը՝ շատ կարևոր է բաժանել այն, ինչ կատարվել է Ձեզ հետ, նրանից թե ինչ է կատարվում Ձեր ներսում:

18.Կյանքը կարող է լավ լինել, եթե դու ընտրում ես դա:

19. Առաջ ես հարցնում էի. «ինչո՞ւ ես, ինչո՞ւ դա ինձ հետ տեղի ունեցավ»: Բայց հիմա ես հարցնում եմ. «իսկ ինչո՞ւ ոչ ես»:

20.Եվս մեկ օր՝ ևս մեկ հնարավորություն:

Աղբյուրը` mediamag.am