Ռոբերտ Մարդյանը 20-րդ դարի կեսերին ԱՄՆ-ում ամենաազդեցիկ հանրապետական գործիչներից էր:
Ապագա քաղաքական գործիչը ծնվել է 1923 թ. Փասադենայում ( Կալիֆորնիա) Հայոց ցեղասպանությունից Ադանայում հրաշքով փրկված և ԱՄՆ տեղափոխված հայերի ընտանիքում: Գրում է Rusarminfo.ru-ն:
Դպրոցից հետո Ռոբերտը զուգահեռաբար սկսել է սովորել երկու ամերիկյան հեղինակավոր համալսարաններում՝ Սանտա Բարբարայի Կալիֆոռնիայի համալսարանում և Նյու Յորքի Կոլումբիական համալսարանում:
Իրավաբանի մասնագիտություն ստանալով և ԱՄՆ Ռազմածովային ուժերում ծառաեյուց հետո երիտասարդ Ռոբերտ Մարդյանը Լոս Անջելեսում իրավաբանական կոոպերատիվ է բացում, իսկ 1950թ հետևելով ավագ եղբոր՝ Սեմուելի օրինակին՝ համալրել է ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության շարքերը:
Այդ տարիների ընթացքում քաղաքականությունը Մարդյանի համար հիմնական զբաղմունք էր դարձել, իսկ 1962 թ.-ին դարձել է Հանրապետական կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալ:
1968 թ. հայազգի Մարդյանին նկատել է ԱՄՆ-ի ապագա նախագահ Ռիչարդ Նիքսոնը և նրան մեկ այլ հայնտի հայկական արմատներ ունեցող ամերիկացի քաղաքական գործիչ Քենեթ Խաչիկյանի հետ միասին հրավիրել գլխավորել իր նախընտրական քարոզարշավը: Ավելի ուշ նրանց միացել է նաև ելույթների տեքստերի հեղինակ Արամ Բախշյանը:
Հենց այս խումբն էր 1969թ. դարձել ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Նիքսոնի հաջողության գրավականը:
1970-ականներին Ռոբերտ Մարդյանը, որը զբաղեցրել է արտաքին քաղաքականության հարցերով Նիքսոնի գլխավոր խորհրդականի պաշտոնը, ԱՄՆ արդարադատության նախարար Ջոն Միտչելին և պետքարտուղար Հենրի Քիսինջերին հավասար համարվում էր ամենաազդեցիկ ամերիկացի քաղաքական գործիչներից մեկը:
Ռոբերտ Մարդյանի անունը հիշատակվել է նաև Ուոթերգեյթյան սկանդալում, որի պատճառով Ռիչարդ Նիքսոնը հրաժարական է տվել:
1974 թ., Ռոբերտ Մարդյանը դարձել է Հանրապետական կուսակցության գլխավոր քարտուղար իսկ մեկ տարի անց հանրապետականների մեծամասնությունը պաշտպանել է ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում նրա թեկնածության առաջադրումը, սակայն քաղաքական գործիչը հրաժարվել է մասնակցել նախընտրական քարոզարշավին:
1980-ականների սկզբին Մարդյանը կարճ ժամանակով վերադարձել է Սպիտակ տուն և միացել ԱՄՆ 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանի վարչակազմին, սակայն շուտով որոշել է լքել այն և 1982 թ. Կալիֆորնիայի նահանգի նահագանպետի ընտրություններում աջակցել հայազգի Ջորջ Դեքմեջյանին:
1980-ականների վերջերին հայկական ծագումով ազդեցիկ ամերիկացի քաղաքական գործիչ Ռոբերչտ Մարդյանը որոշել է հեռանալ քաղաքականությունից և զբաղվել գիտահետազոտական գործունեությամբ:
Ռոբերտ Մարդյանը մահացել է թոքերի քաղցկեղից 2006 թվականին Կալիֆորնիայի Սան Կլեմենտո քաղաքում:
Աղբյուրը՝ ankakh.am