“ԱՐԶՆԻ” ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԸ…

«Արզնի» օդանավակայանը ստացավ համատեղ բազավորման կարգավիճակ՝ ինչպեսռազմական, այնպես էլ քաղաքացիական օդանավերի սպասարկման համար։

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանի խոսքով՝  այս փոփոխությամբ հնարավորություն կլինի «Արզնի» օդանավակայանի աերոդրոմն օգտագործել նաևընդհանուր նշանակության ավիացիայի կարիքների համար:

«Քաղաքացիական ավիացիայի ուսումնական կենտրոնում մեկնարկել է օդաչուների սիրողական պատրաստման ծրագիր, որը տեսական ու գործնական փուլերից կազմված փաթեթ է։ Գործնական փուլերի կազմակերպման նպատակով ենթադրվում է ուսումնական թռիչքներ իրականացնել սահմանված տիպի օդանավերով։ Պաշտպանության նախարարության մասնագետների հետ համատեղ քննարկումների արդյունքում նպատակահարմար է համարվել նշված թռիչքների իրականացման համար օգտագործել «Արզնի» օդանավակայանը»,- ասաց Ավետիսյանը։

Նախագծի արձանագրության մեջ նշվում է, որ ընդունումը կնպաստի ընդհանուր նշանակությանավիացիայի զարգացման նախադրյալների ձևավորմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը ևներդրումների ներգրավմանը:

Աղբյուրը` hetq.am