22 Հոկտեմբերի 2020թ. 10:38

Ժամանակակից տներում չկան փոքրիկ պատուհաններ լոգարաններում, իսկ հին տներում դրանք պարտադիր պետք է լինեին:

Կա մի քանի վարկած, որոնցից մեկի համաձայն՝ նախկինում տներում ջուրը տաքացվել է գազի վառարանով և շինարարական նորմերի համաձայն՝ նախատեսված են եղել այդպիսի պատուհաններ:

Հրդեհի կամ պայթյունի դեպքում պատուհանը պետք է օգներ պատերը պահպանել քանդվելուց: Եթե վառարանը եղել է սանհանգույցի տարածքում, պայթյունի ալիքը դուրս է հանել պատուհանը, իսկ պատերն ամբողջական են մնացել:

Հիմնավորված վարկած է, բայց վառարանները ստեղծվել են միայն ԽՍՀՄ-ում, իսկ փոքրիկ պատուհաններ եղել են դեռևս ցարական ժամանակներում: Պարզվում է՝ այդ պատուհաններն իրականում մի քանի գործառույթ են կատարել: Առաջին և ամենակարևորը՝ այն որպես լույսի աղբյուր է ծառայել: Նախքան էլեկտրականության ստեղծվելը լոգասենյակ մտնելու համար անհրաժեշտ է եղել մոմեր կամ կերոսինով լամպ վառել, իսկ այդպիսի պատուհանը ծառայել է որպես լույսի աղբյուր:

Նաև այդ պատուհանների շնորհիվ կատարվել է օդափոխությունը: Որպեսզի խոնավությունը չկուտակվեր, պատուհանները բացել են և օդափոխել տարածքը:

Իսկ եթե լոգարանում ինչ-որ մեկն իրեն վատ է զգացել, կամ երեխան չի կարողացել ինքնուրույն բացել դուռը ներսից, հնարավոր է եղել այդ պատուհանով մտնել տարածք և օգնել դուրս գալ:

Աղբյուր՝ Blognews.am