Այսօր, երբ մեր ժողովուրդը նշում է Արցախյան ազատագրական պայքարի 30 տարին, անհրաժեշտ է դրվատանքի խոսք ասել նաև քաղավիացիայի մեր օդաչուներին, ովքեր կատարյալ շրջափակման պայմաններում իրենց ծանրակշիռ ներդրումն ունեցան հաղթանակի համար այնքան անհրաժեշտ մատակարարումներ ապահովելու համար:
Հայկական քաղավիացիայի հիմնադրման պաշտոնական տարեթիվը 1933 թվականն է, երբ Խորհրդային Հայաստանի կառավարությունը համապատասխան որոշում ընդունեց։ Համոզված ենք, որ կգան ժամանակներ, Հայաստանում կկազմավորվեն նոր ավիաընկերություններ և “Հայաստան” նշագրմամբ ինքնաթիռները կրկին դուրս կգան թռիչքի: