28 Նոյեմբերի 2023թ. 15:06

ԱՅՍՕՐ ԳԻՐՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՕՐՆ Է…

Փետրվարի 19-ը՝ հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, արդեն մի քանի տարի Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր։ Բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանը նշել է, որ պատահական չէ գիրք նվիրելու օրը հենց Թումանյանի ծննդյան օրվա հետ կապելը: «Անդրկովկասում չկար գրողների միություն, սակայն Թումանյանը ստեղծել էր «Վերնատունը», որն ինքնին գրողների միություն էր…»,- նշել է Միլիտոնյանը:

Գիրք նվիրելու տոնը բազմախորհուրդ է. այն հիշեցնում է մեզ, որ պետք է ճանաչենք գրքի արժեքը, ընթերցենք ու եթե ոչ հաճախ, ապա տարվա մեջ գեթ մեկ օր մեկական գիրք նվիրենք մեր մտերիմներին, հարազատներին: Կարող ենք նվիրել մեր կարդացած ու չկարդացած, հին ու նոր գրքերը` դրանով մեկ անգամ ևս հիշեցնելով, որ գիրքը միտք է ու հոգի, որ այն մեզ նվիրում է իրականությունից վերացման անմոռաց րոպեներ ու ժամեր: 

Ասում են՝ կան լավ նվերներ, կան վատ նվերներ և կա՝ գիրք: Նվիրեք միմյանց գրքեր, տոն դարձրեք այսօրը ու արթուն պահեք ձեր միջի Գրքամոլին: Եվ հիշեք, որ գիրք կարդալը մշտաձև է:

Աղբյուրը` Պարույր Սևակ գրական ակումբ: