Շնորհավո՛ր Արցախի վերածննդի օրը, այն օրը, երբ դրսևորվեց հայոց միասնական կամքը, սակայն ժամանակի ընթացքում պարզվեց, որ միասնական կամքի առկայությունը դեռ բավարար չէ վերջնական հաղթանակի համար: Արդյունքում, ստիպված եղանք կիրառել միասնական բռունցքը՝ մեկընդմիշտ երաշխավորելու մեր ազգային կամքի մարմնավորումը՝ միավորված հայրենիքում արժանապատիվ ապրելու հնարավորության ձեռքբերումը:
Շնորհակալություն բոլոր-բոլորին, ովքեր այս երեսնամյա ճանապարհին գիտակցաբար ու սրտանց արյուն ու քրտինք թափեցին մեր միասնական երազանքի կյանքի կոչման համար: