Ղարաբաղյան շարժման 30 ամյակն է: Մտածեցի պատմեմ թե ինչպես կազմավորվեց Հայաստանի Ճարտարապետների Միության Ղարաբաղ կոմիտեն:
1988-ն եր, դեր խորհրդային կարքեր եին: Մենք ակտիվ մասնակցում եինք հանրահավաքներին, արվեստանոցում պլակատներ եինք պատրաստում ու գնում օպերայի հրապարակ: Արվեստանոցի ճարտարապետները համարում եին, որ պետք է մեր մասնակցությունը ավելի ակտիվացնենլ:
Մի օր ասացի տղաներին, լուր տարածեք, թող ճարտարապետները ուրբաթ օրը հավաքվեն Ճարտարապետների Միության դահլիճում: Այդ տարիներին ես ՃՄ նախագահի, Արծվին Գրիգորյանի տեղակալն եի: Արծվինին հարվածի տակ չեր կարելի դնել, և երբ ուրբաթ օրը Ճարտարապետների Միության դահլիճը լեփ լեցուն էր, ու Արծվինը զարմացած հարցնում եր, թե ինչ՞ կապակցությամբ են հավաքվել միությունում, ես ասում եի, որ ես ել չգիտեմ:
Սկսվեց ինքնաբուխ ժողով, ելույթներ, կոչեր: Որոշեցին, որ պետք է միությունում ստեղծել Ղարաբաղ կոմիտե: Եղան առաջարկներ: Ինձ ընտրեցին ՃՄ ղարաբաղ կոմիտեի նախագահ, Ֆարսյան Մամիկոնին` տեղակալ: Ստեղծվեց ժողովի արձանագրություն: Պետք էր արձանագրությունը կնքել, իսկ կնիքը Արծվինի մոտ եր: Մի խումբ տղաներ գնացին Արծվինի տուն: Նա եկավ ու կնքեց արձանագրությունը, չնայած գիտակցում եր, որ հենց վաղը կկանչվի Կենտկոմ: Ժողովը ավարտվելուց հետո, մոտ 500-600 ճարտարապետներ, պլակատներով շարժվեցինք դեպի օպերայի հրապարակ:
Ղարաբաղ կոմիտեն իր հավաքները կազմակերպում եր Կինոի տան դահլիճում: Ես ու Մամիկոնը, սկսեցինք մասնակցել ժողովներին, որտեղ ելույթ եին ունենու, Իգոր Մուրադյանը և մյուսները: Հետո գալիս և միությունում պատմում էինք այնտեղի անց ու դարձի ու որոշումների մասին: Հետո Ղարաբաղ կոմիտեն արգելվեց, որոշ մարդիկ բանտարկվեցին, մեր ժողովի արձանագրությունն ել խորը պահվեց: Անմոռանալի ժամանակներ եին:
Հրաչ Պողոսյան