4 Հոկտեմբերի 2023թ. 20:51

Ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանին շնորհել են ՌԴ Գիտությունների ակադեմիայի բարձրագույն պարգևը

Ինչպես հայտնում է Tert.am-ը, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիան նոր քիմիական տարրերի սինթեզի ասպարեզում համաշխարհային առաջատար գիտնական, ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանին շնորհել է իր բարձրագույն պարգևը՝ Լոմոնոսովի անվան մեծ ոսկե մեդալը:

Նման որոշում է կայացվել երեքշաբթի՝ ՌԴ ԳԱ-ի նախագահության նիստի ժամանակ:

Ֆլերովի անվան միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական ղեկավար Յուրի Հովհաննիսյանն պարգևատրվել է «բարդ միջուկների փոխազդեցության բնագավառում հիմնարար հետազոտությունների և գերծանր տարրերի «կայունության կղզիների» գոյության հիպոթեզի փորձարարական հաստատման համար»:

Մեդալը շնորհվում է 1959-ից ի վեր մեկ ռուսաստանցի և մեկ օտարերկրյա գիտնականի բնական և հումանիտար գիտությունների ոլորտում ականավոր աշխատությունների համար:

Հիշեցնենք, որ Հովհաննիսյանի պատվին է անվանակոչվել Մենդելեևի քիմիական տարրերի աղյուսակի 118-րդ տարը:

Աղբյուրը՝ tert.am