Անթրոպոլոգը աֆրիկյան ցեղերից մեկի երեխաներին առաջարկում է խաղ խաղալ։ Նա ծառի կողքին մրգերով լի զամբյուղ դրեց և ասաց. «Ձեզնից ով վազելով առաջինը հասնի ծառին, նա էլ կստանա այս բոլոր մրգերը»։
Երբ նա վազքը սկսելու նշան արեց, երեխաները պինդ բռնեցին մեկը մյուսի ձեռքից և միասին վազեցին դեպի ծառը։ Իսկ հետո բոլորը միասին նստեցին վայելելու համեղ մրգերը։
Զարմացած գիտնականը հարցրեց, թե ինչո՞ւ նրանք միասին վազեցին, եթե նրանցից յուրաքանչյուրը կարող էր պայքարել՝ ամբողջը միայնակ ստանալու համար։
Երեխաները պատասխանեցին՝ «Օբոնատո»։ Այդ ցեղի լեզվով «Օբոնատոն» թարգմանվում է այսպես՝ ես գոյություն ունեմ, որովհետև մենք գոյություն ունենք։ Այսինքն՝ չի կարող միայն մեկը երջանիկ լինել, երբ մյուս բոլորը տխուր են։
Ռոմանտիկ թվացող այս պատմությունն ու նկարը 2 տարի առաջ հրապարակվել էր Regnum-ի կողմից։ Մենք որոշեցինք դրա օրինակով բացատրել ներառական տնտեսական աճի իմաստը, որի մասին այսօր շատ է խոսվում։ Իհարկե, լրիվ նույն բանը չէ, բայց իմաստը նույնն է՝ տնտեսական աճը իմաստ չունի, եթե դրանից օգտվում են մի խումբ մարդիկ, և ոչ թե ամբողջ հասարակությունը։ Տնտեսական աճը պետք է ներառի հասարակության բոլոր շերտերին և ազդի բոլորի բարեկեցության վրա։
Աղբյուրը՝ B4B.am