Այուրվեդայի և չինական բժշկությունն առաջարկում է նուշը թրջել գիշերվա ընթացքում և արդեն կեղևահանված վիճակում ուտել առավոտյան:
Նուշի կեղևի մեջ առկա ֆիթիկ թթուն արգելակում է մարմնի մեջ էական հանքանյութերի՝ երկաթի, կալցիումի և ցինկի ներթափանցումը և խանգարում մարսողական ֆերմենտների պատշաճ գործելուն: Նշի կեղևը պարունակում է նաև տաննին ինչը նվազեցնում է օրգանիզմում սննդարար նյութերի վերամշակման գործընթացը:
Ամբողջ աշխարհում նուշի սիրահարները կփաստեն, որ նուշը համտեսելու ամենալավ տարբերակը թրջելուց մեկ օր հետո այն ուտելն է:
Հին առողջապահական ավանդույթների համաձայն ինչպես նաև Այուրվեդայի բժշկության տեսանկյունից առողջ լինելու համար բավարար չէ միայն լավ սնունդ ուտել, առավել կարևոր է սննդի ճիշտ օգտագործումը:
Բժիշկների խոսքով առավոտյան առաջինը թրջած նուշի օգտագործումը կնպաստի ստամոքսում թթվայնության կարգավորմանը: Այն նպաստում է սպիտակուցների մարսելուն ողջ օրվա ընթացքում, պաշտպանում է ստամոքսի բազմաթիվ ախտանիշներից՝ վերացնելով սրտխառնոցի երևույթը:
Աղբյուրը՝ ankakh.am