28 Նոյեմբերի 2023թ. 12:53

ԱՅՍՕՐ ԳՐԻԳՈՐ ԳԱԲՐԻԵԼՅԱՆՑԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է…

Գրիգոր Արկադիի Գաբրիելյանցը ծնվել է 1934 թ. մարտի 2-ին: Նա երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր է (1973), պրոֆեսոր (1979), ՌԴ բնական ԳԱ անդամ (1996), ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր (2002)։

1956 թվականին ավարտել է Ադրբեջանի գազի և նավթի ինստիտուտը։ 1965-1989 թթ. եղել է Համամիութենական 70 նավթային երկրաբանահետախուզական գիտահետազոտական ինստիտուտի բաժնի վարիչի, «Սոյուզգեոֆիզիկա» և «Նեֆտեգեոֆիզիկա» միավորումների գլխավոր տնօրենի տեղակալի, 1987-1989 թթ.` ԽՍՀՄ համամիութենական նավթային երկրաբանահետախուզական ինստիտուտի տնօրեն, 1989-1991 թթ.՝ ԽՍՀՄ երկրաբանության նախարար, 1992 թվականից գլխավորում է «Գեոսերվիս» միջազգային գիտատեխնիկական-խորհրդատվական ընկերությունը։ 2010 թվականից՝ ԱՀ Նախագահի խորհրդականն է:

Աշխատանքները վերաբերում են նավթի և գազի հանքավայրերի երկրաբանական տեսակներին և գործնական հարցերին։ Գաբրիելյանցի առաջին երկրաբանական հետազոտությունները, նվիրված նավթի և գազի կուտակումների որոնման, հետախուզման և հայտնաբերման հարցերին, իրականացվել են սկսած 1950-ական թվականների կեսերից Թուրքմենական ԽՍՀ Երկրաբանական վարչության արշավախմբի, այնուհետև՝ վարչության գլխավոր երկրաբանի պաշտոններում։

Գաբրիելյանցը դասավանդել է Մոսկվայի մի շարք առաջատար, իրականացրել է գիտակահետազոտական և գիտակազմակերպչական լայնածավալ աշխատանք։

Գաբրիելյանցի սեփական միջոցների հաշվին Մոսկվայի Վագանկովյան գերեզմանոցում տեղակայված է  հուշահամալիր՝ նվիրված Բաքվի հայկական լքված գերեզմաններին (քանդակագործ՝ Ֆրիդրիխ Սողոյան)։ Նրա անմիջական նախաձեռնությամբ և աջակցությամբ Մոսկվայում հրատարակվում է «Առագաստ» հայանպաստ ժողովածուն, Պյատիգորսկում կառուցվել է Սուրբ Սարգիս եկեղեցին։

Գաբրիելյանցի գործունեության զգալի մի հատված նվիրված է լայնածավալ խորհրդատվական գործունեությանը, կապված տասնյակից ավելի երկրներում՝ Հնդկաստանում, Կուբայում, Մոնղոլիայում, Մոզամբիկում, Լեհաստանում, Եթովպիայում և այլուր, իրականացվող նավթի և գազի որոնողական և հետախուզական աշխատանքների կազմակերպման խնդիրներին։ Նա համարվում է Կարակումի և Աստրախանի գազի խոշոր հանքավայրերի հայտնաբերող։

Հեղինակ է շուրջ 160 գիտական հոդվածների, 8 մենագրությունների ու 2 դասագրքերի, նվիրված նավթի և գազի երկրաբանության գիտական հիմունքների մշակման, պաշարների որոնման և հետախուզման հարցերին։

Գաբրիելյանցի ջանքերով Արցախում ստեղծվել է պատկերասրահ, որտեղ ցուցադրված են  մեծանուն վարպետների նշանավոր գործեր:

Գրիգորի Գաբրիելյանցի անվան երկրաբանության պետական թանգարանը գործում է Շուշիում՝ 2014 թվականի մայիս ամսից, պաշտոնապես բացումը տեղի է ունեցել 2014 թվականի սեպտեմբերի 1-ին։ Թանգարանում ցուցադրվում են հազվագյուտ տիպի ապարներ, ամենահինը՝ 1 միլիարդ 200 միլիոն տարեկան է։ Կան նմուշներ Արցախից, որոնցից ամենահինը 146 միլիոն տարեկան է։ Թանգարանի հավաքածուում կա 400 նմուշ 48 պետություններից, հիմնականում Գ. Ա. Գաբրիելյանցի անձնական հավաքածուից՝ աշխարհի 40 երկրներից և ՌԴ 20 երկրամասերից։

Գրիգոր Գաբրիեյանցը պարգևատրվել է ԽՍՀՄ «Պատվո նշան» շքանշանով, ՀՀ Անանիա Շիրակացու մեդալով, ԱՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով, ԱՀ «Վաչագան Բարեպաշտ» մեդալով: Նա ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր է, ստացել է ԽՍՀՄ ԳԱ Գուբկինի անվան մրցանակ, «Բիրմինգհեմյան ջահ» միջազգային մրցանակ, ԺՏՆՑ ոսկե մեդալ:

Եվ այսօր մենք ուզում ենք առողջություն ու հաջողություններ ցանկանալ նրան… ու ասել.

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՍՏԾՈՀԱՃՈ ԾՆՈՒՆԴԴ, ՄԵԾ ՄԱՐԴ

BUH.AM համակարգող խորհրդի անունից՝

Ռաֆայել Վահանյան, միջազգային գրոսմայստեր