Microsoft-ի հիմնադիր Բիլլ Գեյթսը պատասխանել է Reddit սոցիալական ցանցի օգտատերերի հարցերին։ Ինչպես գրում է Forbes-ը, օգտատերերից մեկը հետաքրքրվել է՝ ի՞նչ է մտածում Գեյթսը կրիպտոարժույթների մասին։
Կրիպտոարժույթների գլխավոր առանձնահատկությունը նրանց անանությունն է։ Չեմ կարծում, որ դա լավ է։ Մյուս կողմից, կառավարությունը հնարավորություն է ստանում բացահայտել փողերի լվացման, հարկերից խուսափելու և ահաբեկչության ֆինանսավորման դեպքերը. դա լավ է։
Սակայն ներկայումս կրիպտոարժույթներն օգտագործվում են ֆենտանիլ և այլ թմրամիջոցներ գնելու համար, այսինքն, դա հատուկ տեխնոլոգիա է, որ ուղղակիորեն մահվան է հանգեցնում։
Կարծում եմ, որ կրիպտորժույթների շուրջ առաջացած սպեկույացիոն ալիքը խիստ վտանգավոր է այն մարդկանց համար, որոնք երկարաժամկետ խաղի մեջ են մտել, – պատասխանել է Microsoft-ի հիմնադիրը։
Աղբյուրը` B4B.am