24 Սեպտեմբերի 2020թ. 18:16

Էդուարդ Ներսիսյան. Որ բիզնեսը «չինովնիկի» հետ գործ չունենա

ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Էդուարդ Ներսիսյանը եւ «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ»  (ԷԿԵՆԳ) ՓԲԸ տնօրեն Արթուր Խաչատուրյանը Հայ-Ռուսական համալսարանում ներկայացրել են հիմնադրամի գործունեության հիմնական ուղղություններն:

Էդուարդ Ներսիսյանն ասել էլ «Թվային Հայաստան»-ը ծրագրերը իրականացնելու է 6 հիմնական ուղղություններով.

1.    պետական կառավարման համակարգի թվային փոխակերպում;

2.    ենթակառուցվածքների զարգացում;

3.    կիբերանվտանգություն;

4.    ինստիտուցիոնալ համակարգի զարգացում;

5.    մասնավոր հատվածի թվային փոխակերպում;

6.    թվային հմտությունների զարգացում:

Նա շեշտել է, որ իրենց կարեւորագույն նպատակներից մեկն է պետության եւ մասնավոր հատվածի կողմից տրամադրվող բոլոր ծառայությունների թվայնացումը: «Թղթային ծառայությունները պետք է խիստ սահմանափակել: Մենք պետք է հասնենք նրան, որ բիզնեսն այլեւս շփում չունենա «չինովնիկի» հետ եւ կարողանա բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ստանալ միայն էլեկտրոնային եղանակով»,- ընդգծել է Էդուարդ Ներսիսյանը: