«Մագնիտ» ցանցի հիմնադիր եւ նախկին գլխավոր տնօրեն Սերգեյ Գալիցկինը նախատեսում է «շարունակել իր նախագծերը որպես մասնավոր անձ», այդ թվում Կրասնոդարում «Ավրորա» կինոթատրոնի վերականգնումը եւ մանկական ֆուտբոլի զարգացումը: Այս մասին նա հայտարարել է Կրասնոդարի նահանգապետ Վենիամին Կոնդրատեւի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է ՌԲԿ-ն` վկայակոչելով երկրամասի վարչության մամուլի ծառայությանը:
«Ես մնացի Կրասնոդարի բնակիչ, ես կշարունակեմ այստեղ ապրել եւ հպարտ եմ, որ ես պատվավոր քաղաքացի եմ դարձել: Սա մեծ պատասխանատվություն է, եւ պետք է դրան համապատասխանել», — ասել է նա:
Գալիցկին ընդգծել է, որ իր համար «ինտենսիվ ժամանակն» անցել է:
«Հիմա ուզում եմ հանգիստ ապրել՝ առանց հրապարակայնության: Ես ուզում եմ լինել մասնավոր անձ, ով իր սիրած գործով է զբաղվում` ֆուտբոլով, բարեկարգումով: Հուսով եմ, որ Կրասնոդարի ժողովուրդը կկարողանա հասկանալ եւ պաշտպանել իմ անձնական կյանքի իրավունքը», — ավելացրել է գործարարը:
Աղբյուրը` NEWS.am