Մարտի 3-ին Շուշիի տեխնոլոգիական համալսարան է այցելել Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոսոս Մարտիրոսյանը:
Սրբազանը ծանոթացել է համալսարանում իրականացվող հետազոտական աշխատանքներին, համալսարանի ռեկտորի հետ քննարկել ուսումնական, հետազոտական և սովորողների հումանիտար դաստիարակության զուգակցմանն ուղղված հարցեր:
Պարգև արքեպիսկոսոս Մարտիրոսյանն իր գոհունակությունն է հայտնել բնագիտական տեխնոլոգիաների լաբորատորիայում (գիտական ղեկավար` Գագիկ Ներսիսյան) ստացված շուրջ երկու տասնյակ եթերայուղերի և այլ մշակումների վերաբերյալ: Նա կարևորել է Արցախում գիտատարողունակ տեխնոլոգիաների կիրառումը և հույս հայտնել, որ ամենամոտ ապագայում հնարավորություն կնձեռնվի դուրս գալ միջազգային շուկա:
Ռեկտոր Թոքմաջյանն իր շնորհակալույունն է հայտնել Արցախի իշխանությունների և Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի կողմից համալսարանի կայացմանն ուղղված ամենօրյա հոգածության համար:
Արցախի թեմի առաջնորդն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու համալսարանում իրականացվող բոլոր աշխատանքներին: