Ստեփանակերտում բացվել է «Made in Artsakh» խանութը

Ստեփանակերտի «Սոֆիա» առեւտրի սրահի առաջին հարկում բացվել է արցախյան արտադրության ապրանքների մասնագիտացված խանութ: Ինչպես հաղորդում է «Արցախպրես»-ը, նախաձեռնությունը պատկանում է Արցախի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ասոցիացիային:

«Նպատակն է միավորել արտադրողներին եւ ստեղծել պայմաններ՝ իրացնելու իրենց արտադրանքը: Խանութի նպատակն է նաեւ, որպեսզի Արցախ այցելած զբոսաշրջիկը մի կետից կարողանա ձեռք բերել իրեն անհրաժեշտ արցախյան արտադրության ապրանքները»,- նշել է ասոցիացիայի նախագահ, «Արցախբերի» պահածոների գործարանի տնօրեն Էրիկ Մկրտումյանը:
Խանութում ներկայացված է 35 ընկերության արտադրանք:

Առանձին տաղավարով ներկայացված է նաեւ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի կողմից արտադրված պահածոների տեսականին: