19 Սեպտեմբերի 2021թ. 12:19

Հայաստանի կառավարությունը մեկնաբանել է ամերիկյան պատժամիջոցների ազդեցության հնարավորությունը

Հայաստանի կառավարությունը արձագանքել է ԱՄՆ պատժամիջոցների հնարավոր ազդեցության մասին լուրերին: Սակայն կառավարության արձագանքը չի հստակեցրել այդ հարցը:

Մի շարք ռուսաստանյան ընկերությունների դեմ, մասնավորապես պաշտպանական ոլորտի, ԱՄՆ նոր պատժամիջոցների մասին տեղեկատվությունը վաղուց գոյություն ուներ: Տրամաբանական էր ենթադրել, որ դա կարող է ազդել հայկական կողմի վրա: «Հայկական ժամանակ» թերթը դիմել էր ԱՄՆ դեսպանությանը՝ խնդրելով բացատրել, թե որքանով  իրավիճակը կազդի Հայաստանի վրա:

Հարցմանն ի պատասխան ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունը հաղորդել է, որ «նախազգուշացում է տրվել այն երկրների կառավարություններին եւ մասնավոր ընկերություններին, որոնք ցուցակում ներառված ռուսական ընկերությունների հետ նշանակալի գործարքների դեպքում կարող են պատժամիջոցներ ենթարկվել: Մենք նախօրոք չենք քննարկում մեր պատժամիջոցները: Մենք պատժամիջոցների մասին հայտնում ենք, երբ դրանք կան եւ, եթե կան»:

Փաստորեն, դեսպանատան պատասխանում Հայաստանի կառավարությունը ուղղակիորեն չի նշվում, ինչը չի խոչընդոտել լրատվամիջոցին գրել Հայաստանի կառավարությանը նախազգուշացնելու մասին: Դատելով հերքման բացակայությունից՝ դիվանագիտական ակնարկը ճիշտ է ընկալվել:

Այս կապակցությամբ NEWS.am-ի թղթակիցը անմիջապես դիմել է Հայաստանի կառավարությանը:

Կառավարության մամուլի ծառայությունը հարցմանը պատասխանել է. «Ռուսաստանի Դաշնության կառավարության պաշտպանության եւ հետախուզական ոլորտի ընկերությունների եւ ստորաբաժանումների ցուցակները, որոնց վրա տարածվում են պատժամիջոցները, հրապարակված են ԱՄՆ Պետքարտուղարության եւ ԱՄՆ Գանձապետարանների կայքերում եւ հասանելի են լայն լսարանի համար: Մենք նաեւ անհրաժեշտ ենք համարում նշել, որ Հայաստանում ամեն կոնկրետ որոշում քննարկվում եւ ընդունվում է համալիր անվտանգության բարձրացման ապահովման համատեքստում»:

Աղբյուրը` news.am