Իսրայելը երկրորդն է հետազոտությունների և զարգացման համաշխարհային վարկանիշում

2017 թվականին Իսրայելի ներդրումները բարձր տեխնոլոգիաների ոլորտում կազմել են ռեկորդային 5,24 միլիարդ դոլար:

Ինչպես հաղորդում է IT Business Week-ը, Իսրայելն այսօր աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում ստարտափ-էկոհամակարգերի հարմարավետությամբ (զիջում է միայն ԱՄՆ-ին), երկրորդ տեղը հետազոտության և զարգացման համաշխարհային վարկանիշում, երրորդը` նորարարությունների զարգացման համար ներդրումներով:

Համագործակցության և ձեռքբերումների առումով նույնպես անցած տարին չափազանց հաջող էր. արտասահմանյան կորպորացիաների կողմից ձեռք են բերվել 112 իսրայելական ընկերություններ, որոնց համար ընդհանուր առմամբ հատկացվել է 23 միլիարդ դոլար:

Աղբյուրը` shabat.am