CRRC Tangshan Co. բարձր արագությամբ գնացքներ արտադրող չինական ընկերության ինժեներները առաջին անգամ «Ֆուսին» գնացքի փորձարկումներն են կատարել, որոնք կարող են ժամում 350 կիլոմետր արագություն զարգացնել եւ միաժամանակ փոխադրել ավելի քան 1100 ուղեւոր, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով «Սինխուային»:
Նոր գնացքի երկարությունը, որը ներառում է 16 վագոն, հասնում է 415 մետրի, ինչը երկու անգամ գերազանցում է «Ֆուսին» գնացքների երկարությունը, որոնք ներկայումս արդեն շահագործվում են չինական երկաթուղում:
Նոր գնացքը զանգվածային արտադրության համար թույլտվություն ստանալուց առաջ պետք է անցնի մի շարք փորձարկումներ: Նշվում է, որ նոր գնացքը ամբողջությամբ մշակվել եւ կառուցվում է Չինաստանում:
Անցյալ տարվա օգոստոսից «Ֆուսին» գնացքները, որոնք ժամը 350 կիլոմետր արագությամբ են շարժվում, սկսել են շարժվել Պեկին-Շանհայ երկաթուղային գծի երկայնքով: «Ֆուսինը» 4 ժամ 28 րոպեում ուղեւորներին Պեկինից Շանհայ է տեղափոխում, ինչը 1.5 ժամով ավելի արագ է, քան առաջ:
Չինական բարձր արագությամբ բոլոր գնացքները ստեղծված են այնպես, որ կարող են ժամում 350 կիլոմետր արագություն զարգացնել, սակայն յոթ տարի առաջ իշխանությունները որոշեցին սահմափակել տեղափոխման արագությունը՝ հասցնելով ժամում 300 կիլոմետրի:
Աղբյուրը` news.am