Կենտ թվերն ավելի լավ են ազդում մարդու հոգեբանության վրա

Բիզնես խորհրդատու Ռոման Տարասենկոյի համոզմամբ՝ կենտ թվերն ավելի լավ են ազդում մարդու հոգեբանության վրա, քան զույգերը։

«Չգիտեմ, անբացատրելի է, բայց մարդիկ ավելի լավ են դիտարկում զրոյից առաջ կենտ թվերով գները, քան զույգ։

Օրինակ՝ ապրանքի գինը 27 000-ի դեպքում ավելի գրավիչ է, քան 26 000, 150-ն ավելի գրավիչ է, քան 140-ը։ Միգուցե սրա պատճառը կապված է հեքիաթների հետ, որտեղ 3, 5, 7 թվերը կախարդական են համարվում և լավ տպավորվում են մեր ենթագիտակցության մեջ», – ասում է Տարասենկոն։

Ռոման Տարասենկոյի գրառումը ֆեյսբուքի իր էջում ներկայացրել է «100 բիզնես գաղտնիքներ» գրքի հեղինակ, Infum.net ու tutkryto.su կայքերի համահիմնադիր Վահագն Դիլբարյանը։ Նա նաև խորհուրդ է տալիս փորձել սա բիզնեսում՝ խոստովանելով, որ ինքը սեփական բիզնեսում այդպես է արել՝ առանց այդ մասին կարդալու։

Աղբյուրը՝ B4B.am