ՄԱՀԱՑԵԼ Է ՕԼԵԳ ՏԱԲԱԿՈՎԸ…

Մահացել է սիրված դերասան, կինոյի և թատրոնի ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Օլեգ Տաբակովը։ Նա 82 տարեկան էր: Վերջին մի քանի ամիսներին սիրված դերասանը հիվանդանոցում է անցկացրել։ Հոսպիտալացվել է 2017 թ. նոյեմբերի վերջին։

1957 թվականից Օլեգ Տաբակոբը նկարահանվել է նաև կինոյում։ Նրա նշանավոր դերերից են՝

  • Օլեգ («Աղմկոտ օր», ըստ Ռոզովի «Երջանկություն որոնողները» պիեսի),
  • Շուբին («Նախօրեին»),
  • Սերգեյ («Մաքուր երկինք»),
  • Կրուժինով («Ողջերն ու մեռածները», ըստ Կ․ Սիմոնովի),
  • Նիկոլայ Ռոստով («Պատերազմ և խաղաղություն», ըստ Լև Տոլստոյի),
  • Շելենբերգ («Գարնան տասնյոթ ակնթարթը»)
  • բարմեն Գարի («Մարդը Կապուցցիների փողոցից»)
  • Վլադիմիր Իսկրեմաս («Վառվիր, վառվիր, իմ աստղ»)
  • Նիկոլայ Պավլովիչ («Թռիչքներ երազում և արթմնի»)

Ընդհանուր թվով խաղացել է 120-ից ավելի դերեր։

Աղբյուրը` a1plus.am