24 Սեպտեմբերի 2020թ. 2:50

Գիտնականները պարզել են երեխաների բարձր ինտելեկտի աղբյուրը

Էդինբուրգի համալսարանի (Շոտլանդիա) մի խումբ հետազոտողներ կատարել են ընդգրկուն հետազոտություն՝ համեմատելով ԴՆԹ-ների փոփոխակումներն ամբողջ աշխարհի ավելի քան 240 հազար մարդկանց մոտ եւ հայտնաբերել են 500 գեն, որոնք կապված են ինտելեկտի հետ:

Դա, ինչպես գրել է The Herald հրատարակությունը, 10 անգամ ավելի է, քան կարողացել են գտնել ավելի վաղ։ «Մեր հետազոտությունը հայտնաբերել է, թե հատկապես որ գեներն են պատասխանատու ինտելեկտի համար: Բացի դրանից, հնարավոր է, առողջությունը եւ ինտելեկտը կապված են, քանի որ դրանց վրա ազդում են միեւնույն գեները»,- պատմել է հետազոտական ծրագրի ղեկավար Այան Դիրին:

Գիտնականներին հաջողվել է որոշել մարդկանց անկախ խմբի ինտելեկտի գործակիցը (IQ)՝ վերլուծելով սոսկ նրանց ԴՆԹ-ն: Հաշվարկները ցույց են տվել, որ ինտելեկտուալ ունակությունների 50-ից մինչեւ 80 տոկոսը փոխանցվում են հենց ժառանգաբար:

Բացի այդ, պարզվել է, որ «ինտելեկտուալ» գեների առկայությունը նվազեցնում է այնպիսի հիվանդությունների ռիսկը, ինչպիսիք են Ալցհայմերի հիվանդությունը, դեպրեսիան, շիզոֆրենիան եւ ճարպակալումը, իսկ մանուկ հասակում ինտելեկտի ցածր մակարդակն ուղղակիորեն կապված է մարդու ավելի վաղ մահվան հետ:

Աղբյուրը՝ 1in.am