Իգոր Մկրտումյանն այն անհատականություններից է, ովքեր իմաստավորում են կյանքը, այն մտավորականներից, ովքեր ունեն ու պահպանում են իրենց սկզբունքներն, այն օպտիմիստներից, ովքեր շարունակում են լավատես մնալ, լիարժեք հասկանալով առկա մարտահրավերների լրջությունը և իրական վտանգները: Մկրտումյան տեսակի անհրաժեշտություն մեր երկիրը շատ ունի… ու այսօր, շնորհավորելով նրան ծննդյան օրվա առթիվ, ցանկանում ենք, որ նա առողջ լինի ու շարունակի ազգանվեր իր աշխատանքը:
Իգոր Մկրտումյանը 2000 թվականից մինչ օրս Ինտերնետ Հանրություն ՀԿ նախագահն է։ Նա երկար տարիներ աշխատել է Հայաստանի ամերիկյան համալսարանում որպես համակարգչային բաժնի տնօրեն, ինչպես նաև Երևանի Մաթեմատիկական մեքենաների ինստիտուտում որպես բաժնի վարիչ։
Իգոր Մկրտումյանը Հայաստանում Ինտերնետի կայացման նախաձեռնողներից է եղել և իր մեծագույն ներդրումն ունի Ինտերնետ ոլորտի զարգացման, ինչպես նաև am և հայ հայկական դոմենային անունների տիրույթի գործարկման հարցում։
Հիշեցնենք, որ «Ինտերնետ միությունը» հիմնվել է 1994թ-ին եւ ստենձնել է am տիրույթի միանձնյա ղեկավարման իրավունքը: «Ինտերնետ միությունը» չի վերահսկում կայքի բովանդակությունը եւ իրավունք չունի հետ վերցնել վաճառված դոմեյնը:
Իգոր Մկրտումյանը նաև BUH.AM կայքի հիմնադիր անդամներից է:
Ռաֆայել Վահանյան
միջազգային գրոսմայստեր