Ռեկտոր Թոքմաջյանն իր ուսանողներին.Դուք ապացուցեցիք, որ կարող եք ճակատագրեր լուսավորել

Մարտի 27-ին ՀՀ «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամը Շուշիի տեխնոլոգիական համալսարանում իրականացրել է կամավոր դոնորագրումներ: Բուհի ուսանողներն ու անձնակազմը մեծ պատրաստակամությամբ դոնորագրման արյուն են հանձնել:

20180327_101811Դոնորագրումը կամավոր է և չի հետապնդում ֆինանսական շահ, ինչպես նաև անվնաս ու անցավ գործընթաց է: Ոսկրածուծի դոնոր կարող են դառնալ 18-50 տարեկան ֆիզիկապես առողջ մարդիկ, ովքեր արյան քաղցկեղով հիվանդներին օգնելու և նրանց կյանքը փրկելու ցանկություն ունեն:

ՀՀ «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Սևակ Ավագյանը Շուշիի տեխնոլոգիական համալսարանին է նվիրել՝ թվով 15 «Իմ երկրային ուղին», թվով 4 «Արճակի հրեղենները» և թվով 5 «Պատառիկներ հուշերից» գրքերը:

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանն իր երախտիքի խոսքն է ուղղել համալսարանի ուսանողներին և անձնակազմին դոնորագրման ծրագրին իրենց մասնակցությունն ունենալու համար.

-Բարի կամքի դրսևորումն առավել քան վեհացնում է մարդուն: Մարդկային կյանքը կարևորագույնն է, ու փրկել այն՝ ազնվագույն և մարդասիրական քայլ է:

Բարությունն ու կարեկից լինելն ինքնին անշահախնդրորեն մարդկային բարձր արժանիքների խոսուն վկան են, և այսօր դուք ապացուցեցիք, որ տերն եք այդ արժանիքների ու կարող եք ճակատագրեր լուսավորել:

Աղբյուրը՝ shushitech.am