Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է ընդունել ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության “Տոհմային կայան” փակ բաժնետիրական ընկերության Արցախի Հանրապետության սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերով հավաստված իրավունքները հանձնել “ԱԳՐՈ ԱՐՑ” սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հավատարմագրային կառավարմանը:
ԱՀ կառավարությունը կարևորելով Արցախում տոհմային գործունեության զարգացումը և տոհմային անասնաբուծության բնագավառում պետական ծրագրերի իրականացումն, այդ որոշումն ընդունել է “Տոհմային կայան” փակ բաժնետիրական ընկերության գործունեության արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունից ելնելով:
Հիշեցնենք, որ “ԱԳՐՈ ԱՐՑ” սահմանափակ պատասխանատվությամ ընկերության հիմնադիրը “Շուշիի տեխնոլոգիական համալսարան” հիմնադրամն է: