Եթե նայենք տղամարդկանց պիջակների դասական մոդելներին, ապա թևքերի վրա կարելի է տեսնել մի շարք կոճակներ, որոնք այսօր սոսկ դեկորատիվ տարր են:
Նախկինում դրանք շատ կոնկրետ նպատակ ունեին: Զինվորական համազգեստի թևքերին կոճակներ կարել հրամայեց Նապոլեոն Բոնապարտը: Այս եղանակով նա զինվորներին, փաստորեն, հնարավորություն չտվեց պիջակի թևքով քիթը սրբել, ու դրանով վերջ տրվեց այդ անդուր սովորությանը:
Սոֆա Պետրոսյան