29 Նոյեմբերի 2023թ. 3:13

Դավիթ Սանասարյան. Առաջին ստուգումները կսկսվեն բուհերից

ՀՀ պետական վերահսկողության ծառայությունն իր առաջին ստուգումները կսկսի բուհերից: Այս մասին, այսօր՝ մայիսի 28-ին, Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ պետական վերահսկողության ծառայության նորանշանակ պետ Դավիթ Սանասարյանը:

«Առաջիններից մեկը լինելու է Երեւանի պետական համալսարանն ու պետական այլ բուհեր»,-ասաց Սանասարյանը՝ հավելելով, որ այս ընտրությունը պայմանավորված է նրանով, որ հեղափոխության ժամանակ շատ ակտիվ են եղել ուսանողները եւ նրանք առաջիններից մեկը պետք է զգան հեղափոխության արդյունքները:

«Արվելու է ամեն ինչ, որ պետական համակարգի հիվանդ մարմիններն ուղղակի դուրս գան համակարգից: Ես իմ կյանքով եմ ցույց տվել, որ հետևողական եմ»,- նշեց Սանասարյանը:

Աղբյուրը` news.am