Իլ-96-400Մ ինքնաթիռի արտադրությունն արդիականացնելու համար Միացյալ ավիաշինարարական կորպորացիային 1,32 մլրդ ռուբլի է հատկացվել:
Ծրագրի արժեքը կազմում է 1,47 միլիարդ ռուբլի, որից, դաշնային բյուջեի հաշվին տրամադրվում է 1,32 միլիարդ ռուբլի:
Միացյալ ավիաշինարարական կորպորացիան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ զբաղվում է Իլ-114 ինքնաթիռի արդիականացմամբ եւ Իլ-96-400Մ ինքնաթիռի կառուցմամբ:
Իլ-114-ը նախատեսվում է արտադրել 50-100 հատ, Իլ-96-ը՝ 6 հատ:
Անցյալ տարվա փետրվարին «Կոմերսանտը» հաղորդել էր, որ Իլ-96-400Մ ինքնաթիռի ուղեւորատար տարբերակի արդիականացումը կարող է պետությանը արժենալ ավելի քան 40 միլիարդ ռուբլի:
Աղբյուրը՝ news.am