Citigroup-ի վերլուծաբանները 10 տեխնոլոգիայից կազմված ցուցակ են ներկայացրել որոնց կապիտալում մուտքը դեռ այդքան բարձր չէ, սակայն ապագայում դրանք ներդրողներին միլիարդներ կբերեն, գրում է HighTech-ը:
Citi GPS: Global Perspectives & Solutions ուսումնասիրության մեջ նշվում է, որ նշված ցուցակի տեխնոլոգիաները կփոխեն գոյություն ունեցող աշխարհի արժեքները եւ ապագայի մասին մարդկության պատկերացումը:
Ցուցակում հայտնվել են պինդ մարտկոցները, ծերացման դեմ բժշկական տեխնոլոգիաները, անօդաչու տրանսպորտը, առողջապահությունում արհեստական ինտելեկտը, կիբեր սպորտը, Dynamic Spectrum Access անլար հասանելիության տեխնոլոգիան, 5G ցանցը, լողացող քամու գեներատորները:
Աղբյուրը` NEWS.am