Նյուտոնը նույնպես կարող է սխալվել …

Մարդկության քաղաքակրթության գոյության ընթացքում տարբեր գիտնականներ, փիլիսոփաներ եւ կրոնական գործիչներ աշխարհի վերջի հարյուրավոր ժամկետներ են նշել: Եվ այդ կանխատեսումներից ոչ մեկն իրականություն չի դարձել, գրում է Naked-Science-ը:

Հնարավոր է՝ նման կանխատեսումներն անիմաստ չեն, եթե դրանք ապացուցողական բազա ունեն: Այդ առիթով տեսակետ է հայտնել նաեւ անգլիացի ճանաչված ֆիզիկոս, դասական ֆիզիկայի հիմնադիրներից Իսահակ Նյուտոնը: Հենց նրա աշխատանքներն են ընկած այս գիտության ժամանակակից ուղղությունների հիմքում:

Նյուտոնի տեսություններից մեկի համաձայն՝ աշխարհի վերջը կգա 2060 թվականին: Գիտնականը հավատում էր, որ դա Աստծուց տրված բացահայտում է, որ մասին հիշատակվում է Ավետարանում: Ամեն դեպքում, «աշխարհի վերջը» արտահայտությունն այս դեպքում վառ արտահայտված կրոնական ենթատեքստ ուներ:

Աղբյուրը` news.am