4 Հոկտեմբերի 2023թ. 21:06

1937 թվականի օգոստոսի 28-ին հիմնադրվել է “ՏՈՅՈՏԱ”-ն

1930 թվականին Սակիչի Տոյոդան (նկարում), մահվանից առաջ հորդորում է որդուն հիմնադրել ավտոմոբիլներ արտադրող գործարան:

Որդին կատարում է հոր խնդրանքը և 1937թ. օգոստոսի 28-ին ծնվում է “Տոյոտան”՝ ճապոնական ավտոմեքենաշինական անդրազգային ընկերությունը:  Դրանից առաջ  գործարանում արտադրվում էին Տոյոդա ավագի հեղինակային ավտոմատ կտոր հյուսող մեքենաները։

Տոյոտան 2014 թվականի նոյեմբերի դրությամբ՝ աշխարհի 7-րդ ամենաեկամտաբեր ձեռնարկությունն էր, 2012 թվականի դրությամբ՝ աշխարհի խոշորագույն ավտոարդյունաբերող ընկերությունը (գերազանցելով «Volkswagen Group»-ին և Ջեներալ Մոթորսին)։

«Toyota Motor Corporation»-ում ներկայումս արտադրվում են հինգ առանձին ավտոապրանքանիշեր՝ «Toyota», «Hino», Lexus, Ranz և «Scion»։ Ընկերությունը նաև ունի մասնաբաժիններ «Daihatsu» (51,2%), «Fuji Heavy Industries» (16,66%), «Isuzu»(5,9%) և «Tesla» (0,27%) ընկերություններում, ինչպես նաև աշխարհի տարբեր անկյուններում ունի համատեղ ձեռնարկություններ և այլ ստորաբաժանումներ։