Կրթության ոլորտում չկան հեղափոխական մոտեցումներ: Այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում «Կարեւորի մասին» հաղորդման շրջանակներում հայտարարեց կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը:
«Բանավոր մակարդակի հայտարարություններ կան, որ մենք նախապատրաստում ենք այս կամ այն փաստաթղթերը: Գնում են քննարկումներ բովանդակության գծով, ֆինանսավորման գծով, խորհուրդների գծով: Բայց ինչ քննարկումներ են, ինձ էլ է հետաքրքիր: Որովհետեւ երբ ասվում է՝ ծրագրերը կամ դասագրքերը փոխում ենք, ինձ դա չի հետաքրքրում, ինձ առավել հետաքրքրում է, թե ինչ են փոխելու, ինչ ուղղությամբ ենք փոխում: Նախորդ իշխանություններն էլ անընդհատ փոխում էին»,-հայտարարում է Սերոբ Խաչատրյանը:
Աղբյուրը՝ ԳԱԼԱ