Արարատի լեգենդար դարպասապահը գնաց դեպի հավերժություն. մահացել է Ալյոշա Աբրահամյանը
73 տարեկան հասակում կյանքից հեռացել է Արարատ-73-ի լեգենդար դարպասապահ Ալյոշա Աբրահամյանը: Ալյոշա Աբրահամյանը ծնվել էր 1945 թվականի օգոստոսի 28-ին Լենինականում: Նա 1966-1978 թվականներին Երևանի «Արարատի» կազմում հանդես է եկել ԽՍՀՄ առաջնության բարձրագույն խմբում, անցկացրել 276 խաղ։…