3 Հոկտեմբերի 2023թ. 4:47

Կարեն Ներսիսյան. Հայաստանի հարկային դաշտում անհրաժեշտ են համալիր փոփոխություններ

Մոսկվայում՝ գիտական աշխարհի հեղինակավոր “Финансовая Экономика” հանդեսում հրատարակվել է մեր հայրենակից, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ, Արցախի Հանրապետության վիճակագրական ծառայության նախագահ Կարեն Ներսիսյանի հեղինակած գիտավերլուծական հոդվածը:

Վերլուծելով Հայաստանում իրականացվող հարկային բարեփոխումները, հայ գիտնականը հիմնավորում է եկամտային հարկի դրույքաչափի նվազեցման անհրաժեշտությունը, և գալիս եզրակացության, որ դա  նպատակահարմար չէ իրականացնել լոկալ փոխոխություններ կատարելով: Խնդրի լուծումն անհրաժեշտ է փնտրել՝ քննարկելով հարկային դաշտը, որպես մեկ ամբողջություն:

Հոդվածի հետ ամբողջությամբ կարող եք ծանոթանալ “Финансовая Экономика” հանդեսի 2018թ. օգոստոսի թիվ 4 համարում: